00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմա՞րշ Մոսկվայի դեմ, թե՞ անզգուշություն. փորձագետը՝ ՄՔԴ-ի շուրջ պատմության մասին

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Հակոբյան
Վիգեն Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Վիգեն Հակոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակոբյանը հակված է Արևմուտքի թելադրանքով կանխամտածված դեմարշի վարկածին։
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ – Sputnik. Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը սպասված բացասական արձագանք առաջացրեց դաշնակից Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ Հաագային դատարանի որոշման ֆոնին Հռոմեական ստատուտին միանալու Երևանի պլանները բացահայտ հակառուսական դեմարշ են թվում։ Sputnik Արմենիային նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսեց ՄՔԴ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը` դա բացատրելով նրանով, որ Երևանը նոր կարգավիճակով կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մարտի 24-ին Հանրապետության Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխան։
Իսկ մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել են, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել Հռոմեական կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները կարող են լինել ինչպես կանխամտածված ժեստ ընդդեմ Ռուսաստանի՝ Արևմուտքի դրդմամբ, այնպես էլ՝ տարրական անզգուշություն: Ճանաչելով ներկայիս իշխանության բնույթը` Հակոբյանը երկու վարկածներն էլ հավանական է համարում։
ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ
«Եթե անգամ այդ Հռոմի ստատուտը վավերացվի Ադրբեջանին հետագայում ինչ–որ պատասխանատվության ենթարկելու համար, հիմա նման որոշումը կարելի է չմտածված քայլ որակել։ Պետք էր ենթադրել, որ թեման բարձրացնելը այս շրջանում, հենց այս պահին, երբ Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Պուտինի, ՌԴ–ի կողմից այսպիսի սուր ռեակցիա կառաջացնի։ Սա, այսպես կոչված, հիմար քայլ էր»,–նշեց փորձագետը։
Հակոբյանը, այնուամենայնիվ, հակված է Արևմուտքի թելադրանքով կանխամտածված դեմարշի վարկածին։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանություններն այդպիսով ցանկանում են հուսալի և վստահելի գործընկերներ երևալ Արևմուտքի աչքում, և նման դեմարշի դիմաց Արևմուտքն ավելի լուրջ երաշխիքներ է տվել Երևանին Բաքվի հետ առճակատման համատեքստում։
«Ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում հայաստանյան իշխանությունները այլևս շատ վաղուց վստահելի գործընկերների համբավ չունեն, այդ իսկ պատճառով որևէ հայտարարությունների, որևէ հերթական տրանսֆորմացիաներին լուրջ չեն վերաբերվում։ Այդ իսկ պատճառով իշխանությունը գուցե որոշել է բավականին ծանր և ռիսկային քայլի դիմել, որպեսզի Արևմուտքից կորզի ինչ-որ ավելի լավ որոշում։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք մանկապարտեզի հետ»,–ասաց փորձագետը։
Կանխամտածված հակառուսական դեմարշի մասին վարկածի օգտին է խոսում նաև գործող իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ հարաբերություններում ընտրված զգուշավորությունը։ Հակոբյանը վստահ չէ, որ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի հասնել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։ Ընդհակառակը` ամեն հարմար առիթի դեպքում Երևանը Բաքվի հետ բանակցություններում փորձում է «սուր անկյունները կլորացնել»։ Այս պայմաններում ասել, թե Հռոմի ստատուտը վավերացվում է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու համար, առնվազն անլուրջ է և ոչ համոզիչ։
«Հնարավոր է՝ ՀՀ կառավարության կողմնակիցները հակադարձեն ՝ ասելով, որ վավերացման գործընթացը սկսվել է դեռ անցյալ տարի։ Գուցե այլ փաստարկներ էլ բերեն... Գործընթացը կարող էին սկսել թեկուզ նախանցյալ տարի։ Ամեն ինչ իշխանության ձեռքում էր։ Բայց հիմա շատ քչերը կհավատան, որ դա Ռուսաստանի հետ կապ չուներ։ Համենայնդեպս Ռուսաստանում չեն հավատում, որ դա պարզապես համընկնում է», -ընդգծեց քաղտեխնոլոգը։
Միևնույն ժամանակ Հակոբյանը չի բացառում, որ ի վերջո վավերացման գործընթացը կկասեցվի՝ հաշվի առնելով ՌԴ արձագանքը։ Հակոբյանը վստահ է, որ նման ոճի հայտարարություններին կհետևեն նաև որոշակի գործողություններ։
Լրահոս
0