ՀՀ ՊԵԿ–ը ժամանակավորապես հեշտացրել է Վրաստանից բերվող մեքենաների մաքսազերծումը

© Sputnik / Aram NersesyanՄաքսատուն. արխիվային լուսանկար
Մաքսատուն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Մաքսատուն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մաքսատան հերթերից խուսափելու համար ներկրողը կարող է Վանաձորում մաքսազերծման հայտ ներկայացնել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ժամանակավորապես դյուրացրել է Վրաստանից բերվող մեքենաների ներմուծման և մաքսազերծման կարգը:
Ինչպես տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, Գոգավանի անցակետով ներմուծման համար հայտարարագրված մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մաքսազերծումը ապրիլի 2-ից մայիսի 31-ը հնարավոր կլինի իրականացնել նաև Վանաձոր քաղաքի արևելյան մաքսային վարչությունում:
Այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մեքենաների մեծ հոսքը դեպի Հայաստան։
Հայկական ընկերությունը պատրաստվում է էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան գործարկել
Մաքսատանը հերթերից խուսափելու համար ներմուծողը ցանկության դեպքում կարող է Վանաձորում մաքսազերծման հայտ ներկայացնել։
Իրանից ՀՀ ներմուծվող սպիտակ ցեմենտի անվան տակ այլ բեռ է հայտնաբերվել. ՊԵԿ
Լրահոս
0