Ռազմական գործողությունների գոտում GLSDB «խելացի» ռումբ է խոցվել. ՌԴ ՊՆ

© Photo : U.S. Marine Corps / Lance Cpl. Quince BisardՀամազարկային կրակի համակարգ
Համազարկային կրակի համակարգ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Համազարկային կրակի համակարգ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ օրվա ընթացքում HIMARS ՀԿՌՀ–ի 18 արկ են որսացել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական հատուկ գործողությունների գոտում GLSDB համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կառավարվող արկ է խոցվել, այս «խելացի» ավիառումբը Ուկրաինա է մատակարարվել ԱՄՆ–ից։
«Մեկ օրում հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 18 ռեակտիվ արկ և GLSDB կառավարվող մեկ ռեակտիվ արկ»,– ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։
ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչները ուկրաինական Մի-8 ուղղաթիռ են խոցել․ ՌԴ ՊՆ
Առաջին անգամ Ուկրաինային այս ռումբերի մատակարարման մասին ԱՄՆ–ն հայտարարել էր այս տարվա հունվարին։ Այն «Boeing»–ի և շվեդական «Saab»–ի համատեղ մշակումն է, որոնք ավիառումբին ռեակտիվ շարժիչ են ավելացրել և հարմարեցրել այն HIMARS–ի հետ կիրառմանը։
Ֆրանսիան կկրկնապատկի 155 մմ տրամաչափի արկերի մատակարարումը Ուկրաինային. նախարար
Լրահոս
0