https://armeniasputnik.am/20230328/shvediaadrbejan-khaghi-zhamanak-erkrpagunery-arcakhin-ajakcvogh-pastar-en-bardzracrel-lusankar-57336995.html
Շվեդիա–Ադրբեջան խաղի ժամանակ երկրպագուները Արցախին աջակցող պաստառ են բարձրացրել. լուսանկար
Շվեդիա–Ադրբեջան խաղի ժամանակ երկրպագուները Արցախին աջակցող պաստառ են բարձրացրել. լուսանկար
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը լուսանկար է հրապարակել։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T11:01+0400
2023-03-28T11:01+0400
2023-03-28T11:02+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
ֆուտբոլ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2021/96/20219621_0:0:1600:901_1920x0_80_0_0_9c76fdb1c22bafb7b97825cc9df8467c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Եվրո–2024-ի ընտրական փուլի Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական մարզադաշտում հայտնվել են Արցախի և Հայաստանի դրոշներ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը բնակվում է Շվեդիայում, այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում և լուսանկար հրապարակել։Խաղի ընթացքում երկրպագուների տրիբունայում նաև պաստառ է հայտնվել, որի վրա գրված է եղել. «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»։Նշենք, որ Շվեդիա–Ադրբեջան խաղն ավարտվել է 5։0 հաշվով։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2021/96/20219621_0:0:1424:1068_1920x0_80_0_0_6d9ed058f6da1392548bf53642e29442.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, ֆուտբոլ
հայաստան, արցախ, ադրբեջան, ֆուտբոլ
Շվեդիա–Ադրբեջան խաղի ժամանակ երկրպագուները Արցախին աջակցող պաստառ են բարձրացրել. լուսանկար
11:01 28.03.2023 (Թարմացված է: 11:02 28.03.2023) Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը լուսանկար է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Եվրո–2024-ի ընտրական փուլի Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական մարզադաշտում հայտնվել են Արցախի և Հայաստանի դրոշներ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը բնակվում է Շվեդիայում, այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում և լուսանկար հրապարակել։
Խաղի ընթացքում երկրպագուների տրիբունայում նաև պաստառ է հայտնվել, որի վրա գրված է եղել. «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»։
«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ է»,– գրել է Պաչաջյանը։
Նշենք, որ Շվեդիա–Ադրբեջան խաղն ավարտվել է 5։0 հաշվով։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։