00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընկերական հանդիպում, ընկերական հաշիվ. Հայաստան–Կիպրոս խաղն ավարտվեց 2։2 հաշվով

© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Բաժանորդագրվել
Հայաստան–Կիպրոս խաղը թեպետ ընկերական բնույթ էր կրում, բայց շատ կարևոր նշանակություն ուներ մեր թիմի նորանշանակ մարզիչի համար, որը հիանալի հնարավորություն էր ստացել գործի մեջ տեսնել այն ֆուտբոլիստներին, որոնք ապագայում կարող են լինել մեր ընտրանու լիարժեք անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ հարձակվող Հրանտ- Լեոն Ռամոսի դուբլին Կիրպոսի ընտրանին պատասխանեց 2 արդյունավետ հարվածով, ու Հայաստան- Կիպրոս ընկերական խաղն ավարտվեց խաղաղ արդյունքով՝ 2։2։
© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Tоварищеский матч между Арменией и Кипром на Республиканском стадионе (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Խաղի հենց առաջին րոպեին մեր հավաքականը կարող էր բացել հաշիվը, ընդ որում` գնդակին առաջին իսկ հպումով գոլի հեղինակ կարող էր դառնալ մեր թիմի նորեկ Հրանտ- Լեոն Ռամոսը, բայց հարվածը բարձր ստացվեց։
Ինչպես և նախորդ խաղում, դժվար էր պատկերացնել, որ մեկնարկային այս կազմով կխաղա մեր ընտրանին։ Բայց,աշվի առնելով այն հանգամանքը, որ երեք ֆուտբոլիստ, ըստ նախնական պայմանավորվածության, հեռացել էին մեր թիմից, բացի այդ կային վնասվածք ունեցողներ, մարզչի ընտրությունը լրիվ հասկանալի էր։
© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Tоварищеский матч между Арменией и Кипром на Республиканском стадионе (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Կիպրոսի հավաքականը եվրոպական միջին մակարդակի թիմ է համարվում, և Պետրակովը դա ընդգծեց նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։ Մինչ այս հանդիպումը մենք կիպրոսցիների հետ ընդհանուր առմամբ վեց խաղ էինք անցկացրել, որոնցից միայն երկուսն էին եղել պաշտոնական։ Այդ երկու խաղերում առավելությունը մրցակցի կողմն էր՝ հաղթանակ և ոչ-ոքի։ Իսկ ահա ընկերական խաղերում մենք ունեինք մեկ հաղթանակ և երեք պարտություն։
Սակայն այս ամենը իհարկե վիճակագրություն է, և տվյալ խաղի հետ հիմնականում կապ չուներ։ Մեր ընտրանին Թուրքիայի հետ խաղում բավականին լավ տպավորություն թողնելուց ու պարտվելուց հետո, կարծես թե նոր հույսեր էր առաջացրել երկրպագուների շրջանում։
© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Tоварищеский матч между Арменией и Кипром на Республиканском стадионе (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Այս հանդիպումը այնքան էմոցիոնալ ու այնքան սկզբունքային չէր, իհարկե, ինչպես երեք օր «Հանրապետականում» կայացած Թուրքիայի հետ խաղը։ Ու մինչև ընդմիջում մեր հավաքականն ավելի լավ տեսք ուներ։ Սակայն համեմատաբար լավ խաղով չես հաղթի, եթե գոլ չխփես, իսկ գոլ խփեց մրցակիցը։ Անկյունայինի խաղարկումից հետո Անդրեաս Կարոն բացեց խաղի հաշիվը։ Մինչև ընդմիջում Հայաստանի հավաքականը շատ լավ հնարավորություն ուներ պատասխան գնդակը խփելու, բայց Նաիր Տիկնիզյանը բարձր հարվածեց։
© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում. Հրանտ–Լեոն Ռանոսը
Tоварищеский матч между Арменией и Кипром на Республиканском стадионе (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում. Հրանտ–Լեոն Ռանոսը
Երկար ժամանակ կարծես թե ստվերում էր Հրանտ Ռանոսը, բայց «Բավարիա-2» -ի հայազգի հարձակվողն իր խոսքն ասեց երկրորդ խաղակեսի մեկնարկում, երբ հեռահար ու դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հետո էլ արժանացավ մեր գլխավոր մարզիչի՝ Ալեքսանդր Պետրակովի համբույրին։ Բայց դա միայն առաջին համբույրն էր, որովհետև Պետրակովը մեր հարձակվողին համբուրեց 9 րոպե անց, երբ Հրանտը Սարգիս Ադամայանի փոխանցումից հետո հրաշալի կերպով նա շրջանցեց մրցակցի դարպասապահին և առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ 2։1։
© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Tоварищеский матч между Арменией и Кипром на Республиканском стадионе (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Մեր հավաքականը շարունակում էր ավելի շատ գրոհել ու գոլային պահեր ստեղծել, բայց մեր դարպասապահ Ստանիսլան Բուչնևի նվերը մրցակցին խաղի ավարտից 8 րոպե առաջ զրկեց մեր ընտրանուն հաղթելու հնարավորությունից՝ 2։2։
Երեք օր առաջ Թուրքիայի հետ խաղում մենք արժանի չէինք պարտության, բայց պարտվեցինք, այսօր մեր թիմը մինչև վերջին վայրկյանը հաստատ արժանի էր հաղթանակի, բայց չհաղթեց։
© Sputnik / Aram NersesyanՀայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Tоварищеский матч между Арменией и Кипром на Республиканском стадионе (28 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպումը Երևանում
Հաջորդ հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականն անցկացնելու է հունիսի 16-ին։ Այդ օրը մեր ընտրանին մրցակցի հարկի տակ կմրցի Ուելսի հավաքականի հետ։ Իսկ հունիսի 19-ին Երևանում մեր թիմը հյուրընկալելու է Լատվիայի հավաքականին։

Լրահոս
0