00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ. Պապիկյանը ձեռնպահ է մնացել հանդիպումից

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նորայր Նորիկյանը հայտնեց, որ կացարանում զոհվածների ծնողները չեն բացառում, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության անցկացնելու միջնորդություն կներկայացնեն։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի դեպքով տուժողների փաստաբանը ՔԿ-ին տեղեկացրել է այդ տարածքում այլ բնույթի հանցագործությունների կատարման մասին և խնդրել` հնարավոր հանցագործությունների ու հրդեհի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ քննություն իրականացնել։ Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին։
Նա հայտնեց, որ ինչպես ինքը, այնպես էլ ծնողներն անհատապես նամակներ են հղել ՀՀ պաշտպանության նախարարին` նրա հետ հանդիպման պահանջով, սակայն նախարարը ձեռնպահ է մնացել հանդիպում կազմակերպել։ Պաշտպանության նախարարին նաև դեպքի առնչությամբ փետրվարին հարցեր են ուղղել, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա։
Նա հավելեց, որ մարտի 30-ին, ժամը 15-ին ծնողները զինդատախազի հետ հանդիպում կունենան։
«Միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի պարզվի հրդեհի օրը որոշ մարդկանց` տվյալ տարածքում ներկա գտնվելու հանգամանքը։ Միջնորդություն ենք ներկայացրել նաև հարցաքննել 2 անձանց, որոնք պնդել են, որ տեղի ունեցածը դիվերսիա է եղել»,–ասաց փաստաբանը։
Ստացվել են 15 զոհված զինվորներից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները. ըստ փաստաբանի` տարակուսելի է, որ մյուսների փորձաքննության պատասխանը չի եկել։ Տուժող կողմը չի բացառում կրկնակի փորձաքննության անցկացնելու հնարավորությունը։ Ի դեպ, ըստ եզրակացության` զինվորների մոտ թմրանյութ չի հայտնաբերվել։ Զինծառայողների մահվան 2 հանգամանք է մատնանշվում` ջերմային շոկ և շմոլ գազ։ Նշվում է նաև, որ նրանք այրվածքները ստացել են կենդանության օրոք։
Բացի այդ, հարցաքննվել են 10 ծնողներ, իսկ 5 զինվորների ծնողների հարցաքննությունները սպասվում են առաջիկայում։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Լրահոս
0