00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԵՄ դիտորդական առաքելությունը հետապնդում է 3 նպատակ. քաղաքագետն ասել է` որոնք են դրանք

ՀՀ իշխանությունն ի սկզբանե ունեցել է բարձր կարծիք ԵՄ դիտորդական առաքելության մասին, քան իրականում կա․ Հարությունով
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, պաշտպանական քաղաքականության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ–ում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությանը, որն առնչվում է ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությանը։
ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ի սկզբանե ունեցել են բարձր կարծիք Եվրամիության դիտորդական առաքելության վերաբերյալ, քան իրականում կա, որովհետև առաքելությունն իրավիճակի վրա ազդելու ներուժ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը` հավելելով, որ ճիշտ չէ այն տեսակետը, թե դիտորդները հենց սկզբից երաշխավորել են Հայաստանի անվտանգությունը։
Նշենք, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ շատ հայեր կարծում են, թե Ադրբեջանը գարնանը կհարձակվի: Ըստ նրա` եթե դա տեղի չունենա, ուրեմն Եվրամիության դիտորդական առաքելությունն արդեն հաջողված կլինի։
«Երբ Հայաստանում սկսեցին խոսել եվրոպական դիտորդների առաքելության մասին, շատ մեկնաբաններ ասում էին, որ այդ առաքելության լծակները սահմանափակ են, հետևաբար այն չի կարող լիարժեք կերպով ազդել իրավիճակի վրա կամ ընդհանրապես ինչ-որ բան երաշխավորել։ Ռիտերն ինքն էլ այդ մասին նշել է` հավելելով, որ իրենք ունեն միայն ՀՀ սահմանները դիտարկելու հնարավորություն և չեն կարող որևէ կերպ վերահսկել իրավիճակն ադրբեջանական կողմում, չեն կարող հետևել զինված ստորաբաժանումների տեղաշարժերին»,– ասաց Հարությունովը։
Ի սկզբանե ՀՀ–ում Եվրամիության դիտորդական առաքելությունը հետապնդել է երեք նպատակ` ազդեցության տեսակետից մրցել Ռուսաստանի հետ, ինչ-որ կերպ զսպել Ադրբեջանին և սահմանագծին ունենալ տեղեկատվական աղբյուր։
«Եթե խոսք լիներ ոչ թե դիտորդական, այլ ԵՄ ռազմական ներկայության մասին, ապա այդ դեպքում առաքելությունը կունենար լուրջ խնդիրներ, որովհետև այդպիսի ներուժ չունեն և առհասարակ իրենք էլ նման հարց չեն բարձրացնում։ ԵՄ-ից կպահանջվեին մեծ ջանքեր, որպեսզի մեր տարածաշրջանում ապահովեին ռազմական լուրջ և արդյունավետ ներկայություն»,– նշեց մեր զրուցակիցը։
Հարությունովի կարծիքով`Մարկուս Ռիտերը պարզապես ցանկացել է, որպեսզի իրատեսորեն գնահատեն իր ղեկավարած առաքելության հնարավորությունները և ակնարկել է, որ իրենք չունեն գործուն մեխանիզմներ` 100 տոկոսանոց արդյունավետությամբ զսպելու Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ԵՄ առաքելությունը կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի խաղաղության գործընթացին. Միրզոյան
Լրահոս
0