https://armeniasputnik.am/20230329/garegin-bn-mtahvogvats-e-haj-ekeghecu-patmutjun-ararkaji-shurj-steghtsvats-iravitshakvov-57409979.html
Գարեգին Բ–ն մտահոգված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված իրավիճակով
Գարեգին Բ–ն մտահոգված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված իրավիճակով
Գարեգին Երկրորդը և նախարարը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրներն ու ծրագրերը, ինչպես նաև պատմական սրբավայրերի, սփյուռքում և... 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T17:34+0400
2023-03-29T17:34+0400
2023-03-29T17:42+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ժաննա անդրեասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1d/57404534_0:73:1400:861_1920x0_80_0_0_c73795b3961f5b8f2dcba36fcdfdd5ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և մտահոգություններ հայտնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում հայոց եկեղեցու մեծ ավանդը։Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել տարբեր ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով։ Նա անդրադարձ է կատարել պատմական վանքերի և եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։Կողմերը քննարկել են պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրին, դրա շուրջ փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Վեհարանի թանգարան, նաև ծանոթացել Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1d/57404534_78:0:1322:933_1920x0_80_0_0_2099f1f8bb5cf8188ed160a016fc5628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ժաննա անդրեասյան
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ժաննա անդրեասյան
Գարեգին Բ–ն մտահոգված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված իրավիճակով
17:34 29.03.2023 (Թարմացված է: 17:42 29.03.2023) Գարեգին Երկրորդը և նախարարը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրներն ու ծրագրերը, ինչպես նաև պատմական սրբավայրերի, սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և մտահոգություններ հայտնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։ Նա հաստատել է, որ պետություն-եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմք կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Գարեգին 2-րդի խոսքով` եկեղեցին ակնկալում է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում հայոց եկեղեցու մեծ ավանդը։
Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել տարբեր ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով։ Նա անդրադարձ է կատարել պատմական վանքերի և եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։
Կողմերը քննարկել են պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրին, դրա շուրջ փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Վեհարանի թանգարան, նաև ծանոթացել Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։