https://armeniasputnik.am/20230329/hapky-karvogh-e-nerqashvel-paterazmi-mej-haravajin-kvovkasum-tigran-abrahamjan-57415171.html
ՀԱՊԿ–ը կարող է ներքաշվել պատերազմի մեջ Հարավային Կովկասում. Տիգրան Աբրահամյան
ՀԱՊԿ–ը կարող է ներքաշվել պատերազմի մեջ Հարավային Կովկասում. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական գործիչը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին հետ կանգնել պատերազմի մտքից։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T18:30+0400
2023-03-29T18:30+0400
2023-03-29T18:31+0400
տիգրան աբրահամյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կովկաս
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/18/55852952_0:0:1600:901_1920x0_80_0_0_c0eab74fba2e8607e64ad1063fc25355.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ասել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցը։Աբրահամյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։Նա հիշեցրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում ՀՀ տարածքում հայ զինծառայող է զոհվել, իսկ Արցախում Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով 3 ոստիկան է զոհվել։Իսկ օրերս ադրբեջանցիները կրակ են բացել նաև ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։Աբրահամյանը շեշտել է, որ Բաքուն ոչ միայն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով` վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։«Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ»,– ընդգծել է Աբրահամյանը։Նա հիշեցրել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պատգամավորը նշել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին հետ կանգնել պատերազմի մտքից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/18/55852952_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b71af2b259e4b8b2d2832ca97f82640c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան աբրահամյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, կովկաս, պատերազմ
տիգրան աբրահամյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, կովկաս, պատերազմ
ՀԱՊԿ–ը կարող է ներքաշվել պատերազմի մեջ Հարավային Կովկասում. Տիգրան Աբրահամյան
18:30 29.03.2023 (Թարմացված է: 18:31 29.03.2023) Քաղաքական գործիչը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին հետ կանգնել պատերազմի մտքից։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ասել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։
Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցը։
Աբրահամյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։
«Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։ Դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։ Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով»,– նշել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում ՀՀ տարածքում հայ զինծառայող է զոհվել, իսկ Արցախում Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով 3 ոստիկան է զոհվել։
Իսկ օրերս ադրբեջանցիները կրակ են բացել նաև ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։
Աբրահամյանը շեշտել է, որ Բաքուն ոչ միայն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով` վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ»,– ընդգծել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պատգամավորը նշել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին հետ կանգնել պատերազմի մտքից։