00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն հուսով է` ՀԱՊԿ-ի հետ ՀՀ փոխգործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան․ ԱԳՆ

© Photo : посольство РФ в ЯпонииՄիխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2023
Միխայիլ Գալուզին
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ակնկալում է, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, իսկ այդ կապակցությամբ ծագող հարցերը կլուծվեն կառուցողական ճանապարհով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, RTVI–ի հետ հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է։
«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով», - ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ հայկական կողմի ունեցած բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է:
«Մեր կողմից վերահաստատում ենք հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման պլաններն իրագործելու պատրաստակամությունը` ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում ամրագրված օգնության մյուս միջոցները», - ընդգծել է նա:
Գալուզինի խոսքով՝ այսօրվա դրությամբ կազմակերպությունում ինտենսիվ գործընթաց է ծավալվել որոշումների իրականացման ուղղությամբ, որոնք ընդունվել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նախորդ տարվա հանդիպումների շրջանակներում:
«Հայաստանի նախագահության շնորհիվ քիչ բան չի արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքներն արտացոլելու կարողությունները զարգացնելու համար։ Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքներն անհնար կլինեին առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,-հավելել է դիվանագետը։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
Լրահոս
0