00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ի մասին օրենքը կփոխվի. կառավարությունը դեմ չէ

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ կառավարության հերթական նիստը
ՀՀ կառավարության հերթական նիստը  - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
ՀՀ կառավարության հերթական նիստը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախագծով մասնավորապես առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված մեկամսյա ժամկետը փոխարինել եռամսյա ժամկետով:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կարվեն։ Նախագծի հեղինակը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է։ Կառավարությունը դեմ չէ առաջարկված փոփոխությանը։
Գործադրի այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծով մասնավորապես առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված մեկամսյա ժամկետը փոխարինել եռամսյա ժամկետով:
Որպես նախագծի հիմնավորում արդարադատության նախարարությունը նշել է, որ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 138-րդ հոդվածով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված եռամսյա ժամկետով:
Մասնավորապես առաջարկվում է փոխել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, որով նախատեսվում է, որ «պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, պաշտպանի ընտրությունն անցկացվում է հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում»: Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է սահմանել 3-ամսյա ժամկետ։
Կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը և ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հիշեցնենք` ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այդ պաշտոնից ազատվել էր 2023թ–ի հունվարի 23-ին` 1 տարի պաշտոնավարելուց հետո։
Մարտի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն օմբուդսմենի թափուր պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Լրահոս
0