00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ չկշռադատված հայտարարություններ են հնչում ՀՀ-ից. ի՞նչ նշանակություն ունի Հռոմի ստատուտը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
ՀՀ ԱԺ
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հռոմի ստատուտի իրավական նշանակությունը Հայաստանի համար։ Նաև խորհուրդ տվել` ինչ անել ավելորդ շահարկումներից ու ՌԴ-ի հետ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը (Հռոմի ստատուտ) միանալու նպատակն ի սկզբանե եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին պատասխանատվության ենթարկելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
«Հռոմի ստատուտի օգտին մենք խոսել ենք դեռևս սրանից շատ առաջ, և երբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, հենց նաև այս ստատուտին միանալու անհրաժեշտությունն էր ընդգծել։ Այն թելադրված էր և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, տվյալ դեպքում` դրանց ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով։ Հիմանական նպատակը սա է եղել։ Սա իրավաչափ, օրինաչափ նպատակ է»,– ասաց Դանիելյանը` հիշեցնելով, որ Հռոմի ստատուտին միանալու համաձայնագիրը Հայաստանը ստորագրել էր դեռ 1999 թ-ին։
Սակայն վավերացման գործընթացը կասեցվել է, քանի որ 2004թ-ին ՍԴ–ն այն ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Գևորգ Դանիելյանը հիշեցնում է, որ դրանից հետո Հայաստանում 2 անգամ Սահմանադրությունը փոխվել է` 2005–ին և 2015-ին։
2023թ-ի մարտի 24-ին ՀՀ ՍԴ-ն որոշում կայացրեց, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։
Գնահատականները, թե Սահմանադրության այն դրույթները, որոնց հետ համաձայնագիրը հակասության մեջ էր, մնացել են անփոփոխ, Գևորգ Դանիելյանը հարգում է, բայց չի ընդունում` շեշտելով, որ Սահմանադրության վերջին փոփոխություններով մայր օրենքում մի շատ էական նորամուծություն է արվել։
«81-րդ հոդվածով ամրագրվել է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի ՀՀ–ի վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Այսինքն` ոչ միայն որոշումները, դատական ակտերը, վճիռները և այլն, այլև պրակտիկան։ Իսկ այդ համաձայնագիրը, նկատենք, որ ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքների արդար դատաքննության իրավունքի հետ, և Հռոմի ստատուտն այս առումով բացառություն չէ»,– ասաց մասնագետը։
ՍԴ–ի որոշումը Գևորգ Դանիելյանը համարում է լավ գործիք Հայաստանի թշնամի երկրների դեմ միջազգային իրավունքի ասպարեզում կիրառելու համար։

Հետագա զարգացումները կասկածի տեղիք են տալիս

Միաժամանակ նախկին նախարարը շեշտում է, որ ցանկացած պարագայում որևէ նշանակալի քայլ անելիս, հարկավոր է հաշվի առնել առկա զարգացումները։ Նրա խոսքով` երբ մասնագիտական հանրությունը հայտարարում էր Ստատուտի վավերացման անհրաժեշտության մասին, դաշնակից պետության ղեկավարին առնչվող որևէ խնդիր չկար։ Հիմա իրավիճակն այլ է։
Հիշեցնենք` միջազգային քրեական դատարանը 2023թ–ի մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման որոշում է կայացրել ` նրանց կասկածելով Ուկրաինայի տարածքից երեխաների բռնի տարհանման մեջ։
Գևորգ Դանիելյանն արձանագրում է, որ 2022թ-ի դեկտեմբերին, երբ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացման գործընթաց սկսելու` ՀՀ արդարադատության նախարարության առաջարկին և որպես գործընթացի առաջին քայլ դիմեց ՍԴ միջազգային փաստաթղթի սահմանադրականության հարցը պարզելու համար, միջազգային դատարանն արդեն վարույթ էր ընդունել ՌԴ նախագահի դեմ հայցադիմումը։
«Սա երբեմն մեկնաբանվում է ոչ թե իբրև դեպքերի պարզ զուգադիպություն, այլ իբրև կանխամտածված քայլ։ Ես հեռու եմ միանշանակ գնահատականներ տալուց։ Բայց հետագա զարգացումները, ցավոք, այլ հետևությունների համար կասկածի տեղիք են տալիս»,– ասաց նա։
Այն, որ ներկայացված փաստերը զուտ պատահականություն չեն, Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ, այդ կասկածներն էլ ավելի են խորացնում հենց իշխանության ներկայացուցիչները։
«Դուրս է գալիս իշխանական պատգամավորն ու ասում` այո՛, եթե Պուտինը գա Հայաստան, մենք իրեն կձերբակալենք։ Բացարձակապես որևէ իրավական հիմք չունեցող, բացարձակապես քաղաքական բնույթի հայտարարություն»,– ասաց Դանիելյանը։

Եթե Պուտինը հենց այս պահին գա Հայաստան

Գևորգ Դանիելյանը հիշեցնում է, որ ՀՀ ՍԴ-ն ընդամենը տվել է որոշում` Հռոմի ստատուտի սահմանադրական լինելու վերաբերյալ։ Այսինքն` տվել է հնարավորություն, որպեսզի ԱԺ–ն այն վավերացնի։ Բայց խորհրդարանը ոչ միայն դեռ չի վավերացրել, այլև նույնիսկ օրակարգ չի ներառել այդ հարցը։
«Հետևաբար, եթե Պուտինը հենց այս պահին գա Հայաստան, որևէ մեկը նրան ձերբակալելու լիազորություն չունի»,– ասաց Դանիելյանը։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ խորհրդարանը վաղ թե ուշ կարող է և վավերացնել ստատուտը։
«Բայց քանի դեռ այն վավերացված չէ, բայց մենք իշխանական պատգամավորի շուրթերով այդ փաստաթուղթն անմիջապես փոխկապակցում ենք մեր դաշնակից պետության նախագահի ձերբակալման հետ, սա արդեն փչացնում է ամեն ինչ։ Այն բուն նպատակը, որ մենք ունեինք, ծառայեցվում է զուտ քաղաքական շահարկումներին»,– նկատեց Գևորգ Դանիելյանը։
Նախկին նախարարը նաև նշում է, որ նման հայտարարություններ անողներն իրականում անգամ տեղյակ չեն վավերացման գործընթացի ողջ շղթայից։ Բանն այն է, որ նույնիսկ ԱԺ–ում վավերացվելուց հետո Հռոմի կանոնադրությունը չի կարող անմիջապես սկսել գործել, քանի որ դրանից հետո դեռ ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի փաստաթղթի պահանջներին, ինչը տևական գործընթաց է։

Հայաստանը կարող է Ռուսաստանի համար վերապահում անել

Գևորգ Դանիելյանը նշեց նաև, որ Հայաստանը կարող է Հռոմի ստատուտը վավերացնելով հանդերձ, հանդես գալ հայտարարությամբ, որ այն չի տարածվելու այն երկրների ղեկավարների և պետությունների վրա, որոնք չեն միացել ստատուտին։ Իսկ Ռուսաստանը հենց այդ երկրների շարքում է։
ՌԴ–ն ևս 1999թ–ին աշխարհի 120 երկրների հետ կողմ է քվեարկել ՄՔԴ–ի Հռոմի կանոնադրությունը, բայց մինչ օրս այն չի վավերացրել։ Ուստի այս վերապահումն անելով` Հայաստանը կարող է ապահովագրել իրեն հնարավոր ռիսկերից ու քաղաքական շահարկումներից։
Բայց այստեղ կա շատ էական մեկ հանգամանք։ Ստատուտը չվավերացրած երկրների շարքում է նաև Ադրբեջանը։
«Ստատուտի 11-րդ հոդվածի 2-րդ մասը տալիս է հնարավորություն, որ մենք վերապահում անենք` ասելով, որ մեզ վրա այդ ստատուտը կտարածվի միայն այն հանցագործությունների մասով, որոնք տեղի կունենան այն վավերացնելուց հետո»,– ասում է Դանիելյանը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ այս հոդվածի ընձեռած հնարավորությունից օգտվելը Հայաստանի համար ևս ձեռնտու չէ, քանի որ մեր երկրի նպատակը, ինչպես արդեն ասվեց, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներին` մինչ օրս կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելն է։
Առկա իրավիճակում Գևորգ Դանիելյանը խորհուրդ է տալիս օգտվել ստատուտի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից, որը թույլ է տալիս չկատարել դատարանի այն որոշումները, որոնք հակասում են տվյալ երկրի արտաքին քաղաքականության, բարիդրացիական ու փոխշահավետության սկզբունքին։
«Այսպիսի հայտարարություն անելով մենք ամեն ինչ փակում ենք։ Ցավոք, մենք ստատուտը քննարկման առարկա ենք դարձրել միայն այս տեսանկյունից` մոռանալով, որ այն շատ ավելի կարևոր խնդիր է լուծում»,– արձանագրում է Դանիելյանը։
Մասնագետը վստահ է, որ ՌԴ-ում կան լուրջ իրավաբաններ, ովքեր քաջ գիտակցում են միջազգային իրավունքի այս փաստաթղթի նշանակությունը և Հայաստանի համար դրա հնարավոր արժեքը, ուստի և չեն շտապում հայտարարություններ անել։
Բայց, երբ չկշռադատված հայտարարություններ են հնչում Հայաստանից, դա, Դանիելյանի համոզմամբ, կարող է ՌԴ–ում մտավախություններ առաջացնել։
Եզրափակելով զրույցը` նախկին նախարարը ցավ հայտնեց, որ շատ կարևոր փաստաթուղթը քննարկման առարկա է դարձել ոչ թե իր բուն նպատակի, այլ հակառակ տեսանկյունից։
Այս դիսկուրսը Գևորգ Դանիելյանը համարում է Ադրբեջանին ձեռնտու տարբերակ` մեր դեմ բան եք նախաձեռնե՞լ, դե հիմա ձեր նախաձեռնության ձեռքը կրակն ընկեք։
Դեմա՞րշ Մոսկվայի դեմ, թե՞ անզգուշություն. փորձագետը՝ ՄՔԴ-ի շուրջ պատմության մասին
Լրահոս
0