https://armeniasputnik.am/20230330/adrbejani-zun-pakel-e-gvoris-stepanakert-majrughin-aghavnvo-ev-tegh-gjugheri-aranqum-57432565.html
Ադրբեջանի ԶՈւ–ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում
Ադրբեջանի ԶՈւ–ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում
Այլընտրանքային է այս պահին համարվում Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T11:18+0400
2023-03-30T11:18+0400
2023-03-30T11:20+0400
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
ճանապարհ
սյունիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/08/37308717_0:53:1600:953_1920x0_80_0_0_38a8bd93662b81debbe9892e0e357f37.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբԼաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/08/37308717_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b11ae4211e575529f90c3483ff32f95e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, ճանապարհ, սյունիք
լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, ճանապարհ, սյունիք
Ադրբեջանի ԶՈւ–ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում
11:18 30.03.2023 (Թարմացված է: 11:20 30.03.2023) Այլընտրանքային է այս պահին համարվում Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
Հայտնում են, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։