https://armeniasputnik.am/20230330/sanvosjany-ev-rallvon-qnnarkel-en-hh-taratsqum-ajl-odanavakajanneri-shahagvortsman-harcy-57431338.html
Սանոսյանը և Ռալլոն քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցը
Սանոսյանը և Ռալլոն քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցը
Սանոսյանի և Ռալլոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T10:56+0400
2023-03-30T10:56+0400
2023-03-30T11:08+0400
գնել սանոսյան
օդանավակայան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1e/57430938_0:96:2048:1249_1920x0_80_0_0_5f66c742bf21c2bb2996e5acef4a761b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոն քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Նշվում է, որ Սանոսյանի և Ռալլոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։Ռալլոն գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը, հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:Նշենք, որ Հայաստանում ներկա պահին օդանավ շահագործելու արտոնագիր ունեն 9 ընկերություններ` «Հայկական Ազգային Ավիաուղիներ» ՓԲԸ–ն (Fly Arna), «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն (Fly One), «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ՓԲԸ–ն, «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ–ն, «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ–ն, «ՆովԷյր» ՍՊԸ–ն, «Շիրակ Ավիա» ՍՊԸ–ն, «Սքայբոլ» ՍՊԸ–ն և «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1e/57430938_118:0:1938:1365_1920x0_80_0_0_cbe1c95c0ebb218c0a1f94a99b43d835.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գնել սանոսյան , օդանավակայան, հայաստան
գնել սանոսյան , օդանավակայան, հայաստան
Սանոսյանը և Ռալլոն քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցը
10:56 30.03.2023 (Թարմացված է: 11:08 30.03.2023) Սանոսյանի և Ռալլոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոն քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ Սանոսյանի և Ռալլոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։
«ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը Եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ռալլոն գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։
Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը, հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ
ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
Նշենք, որ Հայաստանում ներկա պահին օդանավ շահագործելու արտոնագիր ունեն 9 ընկերություններ` «Հայկական Ազգային Ավիաուղիներ» ՓԲԸ–ն (Fly Arna), «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն (Fly One), «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ՓԲԸ–ն, «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ–ն, «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ–ն, «ՆովԷյր» ՍՊԸ–ն, «Շիրակ Ավիա» ՍՊԸ–ն, «Սքայբոլ» ՍՊԸ–ն և «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ–ն։