00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփին ձեռնաշղթա չեն հագցնի, երբ նա ներկայանա Նյու Յորքի դատարան. փաստաբան

© AFP 2024 / JIM WATSONԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
Բաժանորդագրվել
Սպասվում է, որ ԱՄՆ նախկին նախագահը դատարան կներկայանա ապրիլի 4-ին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ձեռնաշղթաներ չեն հագցնի դատարան ներկայանալու ժամանակ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվելու։ Այս մասին այսօր հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան։
«Նախագահին ձեռնաշղթաներ չեն անցկացնի։ Համոզված եմ, որ իրենք կփորձեն այս իրավիճակն առավելագույնս հանրայնացնել», – ABC հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Տակոպինան։
Նա նաև հավելել է, որ իրավապահները, հավանաբար, կշրջափակեն Նյու Յորքի դատարանի շենքին հարող թաղամասը։
Սպասվում է, որ Թրամփը դատարան կներկայանա ապրիլի 4-ին։
Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքի երդվյալ ատենակալ մեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին։ CNN–ի աղբյուրների տվյալներով` Մանհեթենի դատախազությունը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է ավելի քան 30 դրվագներով` կապված գործարար ոլորտում իրականացրած խարդախությունների հետ։ Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն դատարան Թրամփի ներկայանալու ժամանակ։
Թրամփը հայտարարել էր նաև, որ հետապնդումը զուտ քաղաքական բնույթ է կրում և կապված է 2024 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու նրա մտադրության հետ։
Լրահոս
0