https://armeniasputnik.am/20230331/erevanum-71-amja-tghamardy-danakaharel-e-69-amja-eghbvory-57501864.html
Երևանում 71-ամյա տղամարդը դանակահարել է 69-ամյա եղբորը
Երևանում 71-ամյա տղամարդը դանակահարել է 69-ամյա եղբորը
Ավագ եղբայրը խոստովանական ցուցմունք է տվել։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T14:15+0400
2023-03-31T14:15+0400
2023-03-31T14:18+0400
հայաստան
երևան
եղբայր
դանակահարություն
հհ ոստիկանություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/19/41301629_0:167:1600:1067_1920x0_80_0_0_df93fb5f6de5400ab98933f5b3adcc86.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանում երկու եղբոր միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանությունը մարտի 30-ին` ժամը 01.35-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու։«Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց։ 69–ամյա տղամարդն ասել է, որ վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով: Սակայն իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերը` ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին»,– ասված է հաղորդագրությունում։Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:Դանակն առգրավվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Լոռիում 60–ամյա կինը դանակահարել է 19-ամյա երիտասարդի. կնոջը ձերբակալել են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/19/41301629_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a849266b8d780fe159e2256f06af9420.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, եղբայր, դանակահարություն, հհ ոստիկանություն
հայաստան, երևան, եղբայր, դանակահարություն, հհ ոստիկանություն
Երևանում 71-ամյա տղամարդը դանակահարել է 69-ամյա եղբորը
14:15 31.03.2023 (Թարմացված է: 14:18 31.03.2023) Ավագ եղբայրը խոստովանական ցուցմունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանում երկու եղբոր միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը մարտի 30-ին` ժամը 01.35-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու։
«Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց։ 69–ամյա տղամարդն ասել է, որ վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով: Սակայն իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերը` ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին»,– ասված է հաղորդագրությունում։
Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Դանակն առգրավվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: