00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պայքարում են անգամ մեկ ձայնի համար. ի՞նչ են քարոզում Թուրքիայի նախագահի թեկնածուները

Պայքարը գնում է անգամ մեկ ձայնի համար. ի՞նչ են քարոզում Թուրքիայի նախագահի թեկնածուները
Բաժանորդագրվել
Թուրքագետ Նելլի Մինասյանը կարծում է, որ անկախ ընտրությունների ելքից՝ հայ–թուրքական հարաբերություններում փոփոխություն չի լինի։
Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց պայքար է ընթանում անգամ մեկ ձայնի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
«Բնակչության մի մասը, հիմնականում` քաղաքաբնակները, արդեն հոգնել են 20 տարի իշխող նույն իշխանություններից, և ասում են` ով ուզում է լինի, բացի իշխող ուժից։ Շատ հետաքրքիր է նաև քրդերի դիրքորոշումը, որոնք, փաստորեն, որոշեցին, որ Քըլըչդարօղլուի թեկնածությունն են պաշտպանելու, ինչը շատ կարևոր է, քանի որ դա ընդդիմադիր թեկնածուի համար լրացուցիչ 10-12 տոկոս ձայն է ապահովում։ Մյուս կողմից թե՛ իշխող ուժը, թե՛ Ժողովրդահանրապետական կուսակցությունն ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, որն ամեն դեպքում գնալու է իրենց ընտրի։ Բայց վերջին հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների 7-8 տոկոսն էլ դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու։ Կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ հենց այդ 7-8 տոկոսն էլ կվճռի ընտրությունների վերջնարդյունքը»,– ասաց Մինասյանը։
Թուրքիայում բնակվող հայերը կքվեարկե՞ն Էրդողանի օգտին. Էստուկյանը` ընտրությունների մասին
Թուրքիայում նախագահի թեկնածուները 4–ն են, բայց հիմնական մրցակիցներ համարվող գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ու 6 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, թուրքագետի համոզմամբ, փորձելու են մյուս 2 թեկնածուներին իրենց կողմը գրավել։
Նելլի Մինասյանի խոսքով, Քըլըչդարօղլուն փորձում է իր կողմը գրավել «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեին, որն այս պահի դրությամբ ձայների ավելի մեծ տոկոս ունի։ Ինջեն Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին անդամ է և նախորդ նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդն էր։
4-րդ թեկնածուն ազգայնականների դաշինքի կողմից առաջադրված Սինան Օհանն է։ Ազգայնական հայցքներով հայտնի այս գործչի հետ, թուրքագետի դիտարկմամբ, համագործակցության փորձեր առայժմ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չեն ձեռնարկում։
«Երկու կողմերն էլ բավական լուրջ են տրամադրված և առայժմ փորձում են իրենց օգտին այլ ուժերի գրավել։ Մասնավորապես` Էրդողանը իր վերջին ելույթում խոսեց ավելի պոպուլիստական բաներից, ասաց, որ Արևմուտքի ազդեցությունը պետք է կրճատեն։ Այն դեպքում, երբ ընդդիմության գլխավոր թեկնածուն համարվող Քըլըչդարօղլուն հակառակը`թուրքական հասարակությանը իրենց խնդիրների լուծումը ներկայացնում է հենց Արևմուտքի հետ սերտ համագործակցության մեջ»,– նկատում է Մինասյանը։
Քարոզարշավի կարևոր ուղղություններից է նաև սոցիալական թեման, հատկապես` երկրաշարժից հետո։ Այս հարցում ևս Էրդողանը հայացքը դեպի Արևմուտք չի շրջում։ Նա առայժմ փորձում է ներդրումներ ներգրավել արևելքից` արաբական երկրներից, բայց դա այնքան էլ չի հաջողվում, և երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման համար անհրաժեշտ ծավալը չի ապահովվում։ Այս հանգամանքը ևս, Նելլի Մինասյանի մեկնաբանմամբ, հօգուտ ընդդիմության է աշխատում։
«Ըստ էության բոլորն էլ հասկանում են, որ նման գումարներ միայն Արևմուտքը կարող է հատկացնել։ Սա որոշ հարթակներում ձևավորում է այն պատկերացումը, թե պետք է հաղթի ընդդիմությունը, որպեսզի Արևմուտքը կատարի այդ ներդրումները»,– ասում է թուրքագետը։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերություններին, մեր զրուցակիցն արձանագրում է, որ այդ թեման Թուրքիայի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավից առայժմ իսպառ բացակայում է, այն չի հիշտակվում 4 թեկնածուներից և ոչ մեկի նախընտրական ծրագրում։
Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ
«Դա պետական քաղաքականություն է և քիչ է ենթակա փոփոխությունների։ Դրա վկայությունը տասնամյակների ընթացքում եղած գործընթացներն են։ Միամտություն կլինի կարծել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, հայ–թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»,– կարծում է թուրքագետը` հավելելով, որ քարոզարշավը նույն կերպ շրջանցում է նաև քրդերի խնդիրը։
Ընդդիմության ծրագրում հիշատակվում է միայն Հունաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը` ի հակադրություն Էրդողանի իշխանության առաջացրած լարվածության։
Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։
Լրահոս
0