ՌԴ–ում ՀՀ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ

© Посольство Республики Армения в Российской ФедерацииՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հանդիպումը
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հանդիպումը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հետ քննարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է Կրասնոդարում։
Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը վաղեմի բարեկամական կապեր ունի Կրասնոդարի երկրամասի հետ։
Երկրամասի հետ համագործակցության համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի նշանակալի դերին։
Զրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք ընդգծվել են, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
Լրահոս
0