00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը Բաքվից բացատրություն է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության համար

Իրանի ԱԳՆ–ն - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Իրանի ԱԳՆ–ն
Բաժանորդագրվել
Իրանի ԱԳՆ-ն իսրայելա-ադրբեջանական գործակցությունը Իսլամական Հանրապետության դեմ դավադրություն է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության վերաբերյալ, հայտնում է IRNA գործակալությունը։
Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին Բաքվի և Թել Ավիվի համագործակցությունը դավադրություն է անվանել, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ` Ադրբեջանի տարածքում։
Միաժամանակ Քանանին մատնանշել է «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմական և կրոնական անքակտելի կապը»։
«Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է խափանել չարակամների ջանքերը՝ սեպ խրել երկու հարևան երկրների միջև, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունն էլ կխուսափի թշնամիների թակարդից: Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրության նկատմամբ»,- Քանանիի խոսքերն է մեջբերում IRNA-ն:
Նշենք, որ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն Իսրայել ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմադրեն Իրանին։
Լրահոս
0