00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱԱԾ հաղորդագրությունն ուղղակի մանիպուլացնում է իրավիճակը. Մանուկյան

ԱԱԾ հաղորդագրությունն ուղղակի մանիպուլացնում է իրավիճակը. Մանուկյան
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է մանրամասներ Սյունիքի մարզի Տեղ համայնք կատարած այցի վերաբերյալ, որտեղից ավելի վաղ ստացվել էին տեղեկություններ ադրբեջանական զինուժի առաջխաղացման մասին։
ԱԱԾ–ն մանիպուլացնում է իրավիճակը և հանրությանն ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել, բայց անզեն աչքով էլ երևում է, որ հակառակորդը բավականին առաջ է եկել, զբաղեցրել է ռազմավարական գերիշխող հատվածներ` իրականացնելով ակտիվ ինժեներական աշխատանքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանն ու Արթուր Խաչատրյանը երեկ այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնք` անվտանգության հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով։
«Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը շատ զգուշորեն ազդարարում էր, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնությունների հիման վրա եղել են փոփոխություններ, բայց մարտական որևէ հենակետից նահանջ չի եղել։ Նախօրեին ԱԱԾ–ի հաղորդագրությունն էլ հանրային ահազանգից հետո փաստեց, որ ադրբեջանցիները որևէ պայմանավորվածություն չեն խախտել, բայց այդպես էլ անհայտ է մնում, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, դրանք արձանագրվա՞ծ են, թե՞ պարզապես բանավոր պայմանավորվածություններ են, որոնցով վերջին երեք տարիներին առաջնորդվում է ՀՀ իշխանությունը` շարունակելով զիջումներն ադրբեջանական կողմին»,– ասաց Մանուկյանը։
Նա տեղեկացրեց, որ առիթ են ունեցել նաև Տեղ համայնքի բնակիչների հետ զրուցելու և հավաստիացրեց, որ սահմանամերձ հատվածների բնակիչները, ինչպես միշտ, հանգիստ են ու ինքնակազմակերպված, նրանց մոտ խուճապ չկա։ Մանուկյանը հայտնեց նաև, որ թշնամու առաջխաղացման ժամանակ առանձին հատվածներում եղել են դիմադրության դեպքեր, հետևաբար այդ հատվածներում հակառակորդը չի կարողացել առաջխաղացում արձանագրել։
«Ընդհանուր իրավիճակով պայմանավորված`թեև Տեղ գյուղից հետո տեղակայվել են ոստիկանական հենակետեր, որոնք սահմանափակում են տեղաշարժը, բայցևայնպես անզեն աչքով էլ ամեն ինչ տեսանելի է։ Այցելել ենք նաև Տեղ–Կոռնիձոր ճանապարհ, որը նույնպես ամբողջությամբ գտնվում է թշնամու դիտարկման տակ։ Երբ բացվեց Լաչինը շրջանցող ճանապարհը, այդ ժամանակ էլ էինք բարձրաձայնում, որ այն որակի առումով չպետք է զիջի։ Կարելի էր ակնկալել շատ ավելի մեծ ծավալով ճանապարհի կառուցում, բայց նման բան չի եղել»,– ասաց մեր զրուցակիցը։
Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել. ԱԱԾ
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե սահմանապահ զորքերն են հսկելու այդ հատվածը, պատգամավորն ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի` մեր սահմանապահ զորքերը շատ ավելի քիչ կահավորված են ֆունկցիոնալ առումով, բոլորովին այլ խնդիր են լուծելու, մինչդեռ Ադրբեջանի սահմանապահ զորքերը տարիների ընթացքում ամբողջությամբ վերափոխվել են։
«Եթե ԱԱԾ–ն խոսում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ապա հայկական կողմն իր անվտանգային բոլոր կառույցներով պետք է իրականացներ կանխարգելիչ գործողություններ` ապահովելով անվտանգային բարձիկներ թշնամու ցանկացած առաջխաղացում կասեցնելու համար, բայց հիմա, ցավոք, գործ ունենք իշխանության փնթի և չհամադրված աշխատանքի հետ»,– ասաց Մանուկյանը։
Խոսելով ԱԱԾ հաղորդագրության մասին, ըստ որի` Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, ինչի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է, մեր զրուցակիցը շեշտեց, որ առավոտվա տվյալներով` նախկինում ադրբեջանցիների զբաղեցրաց դիրքերից որևէ փոփոխություն չի եղել։ Նա ափսոսանքով հայտնեց, որ նախապես չեն բերել արդեն ադրբեջանական վերահսկողության տարածքում մնացած` «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» լեգենդար դարձած ցուցատախտակը։
«Ե՞րբ են սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներ իրականացնել։ Չէ՞ որ իշխանմությունը հայտարարում էր, թե ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով ՀՀ–ի կողմից փոխվարչապետի գլխավորությամբ, որն էլ իրականացնելու էր սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։ Ես այդ հանձնաժողովի անգործության մասին հարց եմ ուղղել Արարատ Միրզոյանին։ Առանց այդ հանձնաժողովի ինչի հիման վրա են ճշգրտում ինչ–որ սահմաններ ու տեղակայում սահմանապահ ուժեր»,– տարակուսեց Մանուկյանը։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Լրահոս
0