00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում օտարերկրյա աշխատողները գոհ են օրենսդրական փոփոխությունից. ի՞նչ կտա նոր օրենքը

CC BY 2.0 / Scott Winterroth / Գրասենյակային աշխատողներ
Գրասենյակային աշխատողներ - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2023
Գրասենյակային աշխատողներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչ կտա ՀՀ-ում աշխատող այլազգիներին «Օտարերկրացիների մասին» օրենքի փոփոխությունը և ինչպես կազդի մեր երկրի տնտեսության վրա։ Sputnik Արմենիան զրուցել է ռելոկանտների և մասնագետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանում աշխատանքի թույլտվություն կարող են ստանալ նաև արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերի աշխատակիցները` «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու շնորհիվ։ Սա շատ կարևոր է հատկապես ռելոկանտների տեղափոխման ֆոնին։ Մասնագետը նոր օրինագիծը կարևորում է նաև ներդրումների ու բիզնեսի զարգացման տեսանկյունից։
Նախկին օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության աշխատակիցները կարող էին ՀՀ-ում աշխատել, եթե այստեղ ներկայացուցչություն ունեին։ Իսկ 2022 թվականից Հայաստանում գրանցվել է աշխատանքային միգրանտների մեծ հոսք դեպի, ընդ որում` մեծ մասը ՌԴ-ից։

Օտարերկրացիները գոհ են օրենքի փոփոխություններից

Իլյան և Դենիսը Հայաստան են եկել 2022 թվականի մարտի վերջին` ՌԴ հատուկ գործողությունը սկսվելուց հետո։ Այդ ժամանակ վերոնշյալ օրենքը դեռ չէր գործում Հայաստանում։ Ասում են` եթե նախորդ տարի հնարավոր լիներ մասնաճյուղն ու աշխատողներին տեղափոխել Հայաստան, իրենք ստիպված չէին լինի ԱՁ-ներ բացել։
Իլյան սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող նոր կազմակերպություն է բացել ՀՀ-ում, իսկ Դենիսը` ՏՏ ընկերություն։
Իլյայի` Ռուսաստանում ունեցած բոլոր աշխատակիցները չէ, որ աշխատում են Հայաստանում, քանի որ դա հնարավոր չի եղել նաև ֆինանսապես։
«Արդեն ունենք նոր կազմակերպություն, մեր մյուս գործընկերները, որոնք դեռ մտադրություն ունեն գալ Հայաստան ու այստեղ բնակություն հաստատել աշխատելու նպատակով, կարող են օգտվել այս հնարավորությունից, շատ հարմար է»,– ասաց Իլյան։
Դենիսն էլ նույն պատճառով է եկել Հայաստան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխատում, Տուլայում սեփական ընկերություն ուներ։ Այստեղ գրեթե զրոյից է սկսել աշխատել, նոր կազմակերպություն բացել, բայց իր բոլոր աշխատողներին հնարավորություն չի ունեցել տեղափոխել Հայաստան, դեռ 15 հոգով են աշխատում։ Ասում է` մասնաճյուղը Հայաստան տեղափոխելու հնարավորությունը կարող է օգնել, որպեսզի մյուս աշխատողներին, որոնք առցանց են աշխատում, բերի այստեղ։
Այսօր նրանք գոհ են նոր փոփոխություններից և ուրախ են, որ հնարավորություններն իրենց համար ընդլայնվում են։
Նշենք, որ 2022 թվականի սկզբից մեկնարկել է աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը։ Վիճակագրական տվյալներով` 2022 թվականին 27 ընկերություն այդ դրույթի տակ ներգրավել են 120 օտարերկրացի աշխատողների։

Ի՞նչ է ասում մասնագետը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ շնորհիվ նոր օրինագծի, Հայաստանն օտարերկրացիների համար բավականին գրավիչ է դառնում, հատկապես ներդրումային և խթանման գործիքակազմի տեսանկյունից։
«Այն շատ կարևոր է նաև ներդրումների համար, քանի որ դրանք տարբեր մեխանիզմներով են լինում։ Կարող է այնպես լինել, որ որևէ անձնավորություն կամ ընկերություն զրոյից սկսի ներդրումային ծրագրեր իրականացնել, սակայն շատ ընկերություններ էլ ցանկանում են իրենց ճյուղային կազմակերպություններն ունենալ Հայաստանում։ Մինչ այս պահն այդ անձինք չէին կարողանում իրենց աշխատողներին տեղափոխել տվյալ երկրում աշխատելու։ Այս տեսանկյունից մեր երկրի գրավչությունը բարձրանում է»,– ասաց Մակարյանը։
Նրա խոսքով` աշխատուժի շուկան պետք է դիվերսիֆիկացվի ոչ միայն ըստ ուղղությունների, այլև ըստ ազգերի ու ձեռնարկատիրական մշակույթի։ Վերջին տարիներին և հատկապես նախորդ տարվանից ՀՀ-ում դրական փոփոխություններ եղան` Սիրիայից, Հնդկաստանից, Իրանից, հետո էլ Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից բազմաթիվ օտարերկրացիներ ժամանեցին։ Աշխատաշուկայի տեսանկյունից սա շատ կարևոր գործոն է։
Ոլորտում նման փոփոխությունները, ըստ Մակարյանի, կարող են մեծ հնարավորություններ ստեղծել նաև անշարժ գույքի շուկայում` տարածքների վարձակալության և ձեռքբերման առումով։

ՄՔԾ-ի կողմից ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու կարգը չի փոխվում

Չնայած որ այս օրենքի շնորհիվ օտարերկրացիների համար աշխատանքի հնարավորությունները ՀՀ-ում ընդլայնվում են, սակայն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ժամանակավոր կացության կարգավիճակ (աշխատանքի հիմքով) տրամադրելու կարգը չի փոխվում։
2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրվում է workpermit.am էլեկտրոնային հարթակի միջոցով: Այստեղ աշխատող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն էլ ազատված են թույլտվական բնույթի փաստաթղթերի պահանջից: Նրանք և նրանց ընտանիքի անդամները հարթակի միջոցով ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք աշխատանքային պայմանագրի ժամկետի համար: 2022 թ-ին հարթակի միջոցով ստացվել է 10 909 դիմում, կայացվել է 7730 դրական որոշում:
Հայաստանում օտարերկրացիների զբաղվածության հիմնական ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սպասարկումը:
Նշենք, որ ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար, բացի աշխատանքային հիմնավորումից, օտարերկրացին կարող է նաև անշարժ գույք գնել, երկրում ներդրում անել և այլն։ Տվյալ անձը պետք է ցույց տա, որ գոյություն ունեն ՀՀ տարածքում 1 տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ։
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ ամեն անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Օտարերկրյա քաղաքացիների ավանդները ՀՀ բանկերում 2022–ին կրկնակի ավելացել են. ԿԲ-ի տվյալները
Լրահոս
0