https://armeniasputnik.am/20230401/tavushum-kasharq-stanalu-kaskatsanqvov-svocialakan-tsarajutjan-ashkhatakic-e-dzerbakalvel-57542896.html
Տավուշում կաշառք ստանալու կասկածանքով սոցիալական ծառայության աշխատակից է ձերբակալվել
Տավուշում կաշառք ստանալու կասկածանքով սոցիալական ծառայության աշխատակից է ձերբակալվել
Եվս երկու անձանց ձերբակալել են սոցիալական ծառայության աշխատակցին կաշառք տալու համար։ 01.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-01T14:32+0400
2023-04-01T14:32+0400
2023-04-01T14:39+0400
հայաստան
կաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1973/67/19736783_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5d4667ac4bb30f472f3e10866ce0527.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.–ն ու ևս երկու անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Պարզվել է, որ Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար կաշառք է ստացել։«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 դրամ կաշառք է տվել Լ. Ա.-ին»,– ասված է հաղորդագրությունում։Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը 10.000 դրամ կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ. Գ.-ից` բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար։Լ. Ա.-ն, Ա. Ա.-ն և Յ. Գ.-ն ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1973/67/19736783_66:0:1490:1068_1920x0_80_0_0_ef6421a1c9decbf2429fd5fda42fe837.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
Տավուշում կաշառք ստանալու կասկածանքով սոցիալական ծառայության աշխատակից է ձերբակալվել
14:32 01.04.2023 (Թարմացված է: 14:39 01.04.2023) Եվս երկու անձանց ձերբակալել են սոցիալական ծառայության աշխատակցին կաշառք տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.–ն ու ևս երկու անձ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Պարզվել է, որ Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար կաշառք է ստացել։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 դրամ կաշառք է տվել Լ. Ա.-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը 10.000 դրամ կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի բնակիչ Յ. Գ.-ից` բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար։
Լ. Ա.-ն, Ա. Ա.-ն և Յ. Գ.-ն ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն: