https://armeniasputnik.am/20230402/erevani-metrvoji-ertevekutjunn-ajsor-zhamy-7ic-ambvoghj-gtsvov-verakangnvats-e-57559906.html
Երևանի մետրոյի երթևեկությունն այսօր ժամը 7–ից ամբողջ գծով վերականգնված է
Երևանի մետրոյի երթևեկությունն այսօր ժամը 7–ից ամբողջ գծով վերականգնված է
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։ 02.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-02T10:03+0400
2023-04-02T10:03+0400
2023-04-02T10:10+0400
մետրո
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/01/57544972_0:34:715:436_1920x0_80_0_0_51e2e3096799b26ad8cb4f88216843c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։Մետրոպոլիտենի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում հմուտ աշխատակիցներին։Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։Մետրոպոլիտենը երեկ աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/01/57544972_0:0:715:537_1920x0_80_0_0_d65e79caf7a2eb1a3c753e4a43e3575d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մետրո, երևան
Երևանի մետրոյի երթևեկությունն այսօր ժամը 7–ից ամբողջ գծով վերականգնված է
10:03 02.04.2023 (Թարմացված է: 10:10 02.04.2023) ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։
Մետրոպոլիտենի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում հմուտ աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։
Մետրոպոլիտենը երեկ աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։