00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գունավոր շշերի գեղեցիկ մեղեդին Երևանում. Ռոստիսլավին հրավիրել են փառատոնի մասնակցելու

© Sputnik / Aram NersesyanՌոստիսլավն ու իր «շշագործիքը»
Ռոստիսլավն ու իր «շշագործիքը» - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Ռոստիսլավն ու իր «շշագործիքը»
Բաժանորդագրվել
Փողոցային այս երաժիշտն ունեցել է 3 հոգուց բաղկացած խումբ։ Նրանք նվագել են կաթսայի, երկաթե խողովակների և պլասմասսե տարաների վրա։ Այժմ մենակ է ստեղծագործում, ընկերները դեռ նրան չեն միացել։
Մեծ կախիչ, դրանից պարանով ամրացված շշեր, մեջն էլ գունավոր հեղուկներ. այսպիսին է «երաժշտական» նոր գործիքը, որից հնչում են տարբեր ժանրի մեղեդիներ։ Այս տեսարանին կարելի է ականատես լինել Հյուսիսային պողոտայում՝ ցերեկային ժամերին քայլելիս։ Նվագողը շուրջ 1.5 ամիս առաջ Մարիուպոլից Երևան տեղափոխված Ռոստիսլավն է։
Մենք շատ պատահական հանդիպեցինք նրան` նկարահանումից վերադառնալիս։ Սկզբում երաժշտությունը լսեցինք, ձայնի ուղղությամբ առաջ շարժվեցինք, հետո երևացին գունավոր հեղուկներով լցված շշերը, ու պատկերն ամբողջական դարձավ։ Այդ պահին հնչում էր փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի Smooth Criminal-ը։ Մի քանի վայրկյանում բազմաթիվ ունկնդիրներ մոտեցան, լսեցին, նկարեցին, գումար տվեցին և մեկն էլ անգամ ջեքսոնյան հայտնի «լուսնային քայլքով» սկսեց պարել։
Դադարի ժամանակ մոտեցանք նրան, պարզելու` ով է, որտեղից է եկել ու ինչպես է հայտնվել Երևանում։
Ռոստիսլավը մասնագիտությամբ դաշնակահար է և թմբկահար, պրոֆեսիոնալ անսամբլում է աշխատել` 10 տարի նվագել է Մարիուպոլի «Կվիտեն» (Квитень) ժողովրդական պարի անսամբլում։ Հետո որոշել է փոխել ուղղվածությունն ու սկսել է փողոցային երաժշտությամբ զբաղվել։ Երեք հոգանոց խումբ է ունեցել, որը կոչվել է «ԷկոԲենդ»։ Նրանք նվագել են այն ամենով, ինչ եղել է ձեռքի տակ` պլաստմասսե տարաների, ջրի շշերի, մետաղե խողովակների, կաթսաների վրա և գեղեցիկ երաժշտություն ստեղծել։ Հատուկ են ընտրել դրանք, քանի որ յուրաքանչյուրից հնարավոր է ստանալ երաժշտական բոլոր գործիքների ձայները։
Երևանում մենակ է այս ոճը տարածում, ընկերները դեռ չեն միացել իրեն, այդ պատճառով էլ երաժշտության մի մասը դեռ ֆոնոգրամայով է հնչում։
© Sputnik / Aram NersesyanՌոստիսլավի «շշագործիքը»
Уличный музыкант из Мариуполя Ростислав играет на бутылофоне на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Ռոստիսլավի «շշագործիքը»
«Ես ստեղծագործել եմ նաև Չինաստանում` պայմանագրով, այնտեղ էլ էին շատ լավ ու ջերմ ընդունում։ Մենք բացի «շշոֆոնով» նվագելուց, ստեղծել ենք նաև «խողովակաֆոն»։ Մենք առհասարակ ֆոնոգրամայից չէինք օգտվում, ուղղակի աղբից հիանալի երաժշտություն էինք ստեղծում։ Այս կախված շշերից մեկն իմ սիրելին է, դրանից այնքան հաճելի ձայն է հնչում, կարծես սոխակ լինի։ Ասեմ ձեզ, այն հայկական շիշ է։ Եղեգնաձորում եմ ապրում, այնտեղ մեզ որպես փախստական տեղ են տրամադրել, հենց այնտեղ էլ բազմաթիվ շշեր եմ գտել։ Կախիչն էլ հայտարարությամբ եմ գնել»,– ասաց Ռոստիսլավը։
© Sputnik / Aram NersesyanՌոստիսլավը Հյուսիսային պողոտայում
Уличный музыкант из Мариуполя Ростислав играет на бутылофоне на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Ռոստիսլավը Հյուսիսային պողոտայում
Եղեգնաձորից Երևան բերող ճանապարհից հիացած է, սարերն ու բնությունը նրան «պարզապես խենթացնում են»։ Նմանատիպ զգացողություններ նրա մոտ առաջացնում են նաև այստեղի սնունդը, ջուրն ու մարդիկ։ Հայաստանյան լեռները Ռոստիսլավն անվանում է «հայկական բլուրներ» (американские горки ատրակցիոնի մոտիվներով– խմբ.)։ Վստահ է` սխալ երկիր են անվանել «поднебесной страной» (Չինաստանը), քանի որ հենց Հայաստանն է այդ երկիրը։
Նա այս 1.5 ամսվա ընթացքում եղել է նաև Արենիում, որտեղ այցելել է գինու գործարան, համտեսել հայկական խաղողից պատրաստված գինին։ Հենց այնտեղ էլ նրան հրավիրել են գինու փառատոնին մասնակցելու, նվագելու «շշոֆոնի» վրա, բայց կազմակերպիչների տված շշերով։ Փառատոնը տեղի է ունենալու ապրիլին` Արենիում։
Լրահոս
0