00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որդուս տեսան և ինձ անծանոթ մի բառ ասացին` աուտիզմ ունի». աշխարհը` 19-ամյա Էդվինի աչքերով

© Sputnik / Aram NersesyanԷդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում
Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում
Բաժանորդագրվել
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը նշվում է ապրիլի 2-ին։ Sputnik Արմենիան ներկայացնում է 19-ամյա նկարիչ Էդվին Հովսեփյանի պատմությունը, որն աուտիզմ ունի։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում իրարանցում է` ուսանողներն օգնում են նոր նկարները ցուցասրահ տանել, դասախոս Ելենա Մովսեսյանը նկարները հանում է տոպրակներից ու խնամքով հենում պատերին։ Այս իրարանցման մեջ ամենաանհանգիստը 19-ամյա Էդվին Հովսեփյան է, որը տեղի սաներից է, և որի նկարների անհատական ցուցադրությունն էլ ապրիլի 5-ին պետք է տեղի ունենա։ Էդվինն իր նկարներից մեկը ձեռքին աջ ու ձախ է գնում և ասում. «Մամ, ասա՛ թող կախեն։ Ելենա՛, կախեք»։
© Sputnik / Aram NersesyanԷդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում
Эдвин Овсепян вместе с матерью готовится к персональной выставке - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում
Էդվինի ձեռքին ջրաշուշաններով` իր ամենասիրելի նկարն է, և նա ընտրում է այն պատը, որտեղ պետք է կախվի նկարը։ Չնայած դեռ վաղ է, որ նկարները կախեն, բայց այդ մի նկարը կախում են` Էդվինի ցանկությունը մերժել չեն կարող։
Էդվինը 2.5 տարեկան էր, երբ մայրը` Արմենուհի Հովսեփյանը, հանկարծ մի օր նկատեց, որ աշխույժ երեխան ինքնամփոփ է դարձել, իրեն չի արձագանքում։ Հարևանուհին բժիշկ էր, երեխային տեսնելով, անծանոթ մի բառ ասաց` Էդվինն աուտիզմ ունի։
© Sputnik / Aram NersesyanԷդվին Հովսեփյանի նկարած ջրաշուշանները
Живописная работа Эдвина Овсепяна - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվին Հովսեփյանի նկարած ջրաշուշանները
«17 տարի առաջ էր դա, բայց մինչև հիմա հիշելիս` նույն զգացողությունն եմ ունենում։ Այդ ժամանակ համակարգիչ չունեինք, և ես վազեցի մոտակա համակարգչային սրահը, որպեսզի հասկանամ, թե ինչ է իրենից ենթադրում աուտիզմը։ Ինչքան կարդում էի համացանցում գրվածը, այնքան փլվում էի։ Չէի ուզում հավատալ, որ դա ինձ հետ է պատահել, իմ երեխայի հետ...»,–հիշում է Արմենուհին ու հուզվում։
© Sputnik / Aram NersesyanԷդվին Հովսեփյանը մոր` Արմենուհի Հովսեփյանի հետ
Эдвин Овсепян с матерью Арменуи Овсепян во время подготовки к персональной выставке - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվին Հովսեփյանը մոր` Արմենուհի Հովսեփյանի հետ
Թևաթափ եղած կնոջը սթափեցրել է հարևանուհին, որն օրեր անց կրկին այցելել է նրանց տուն և ասել` կա՛մ Արմենուհին կհավաքի իրեն, կա՛մ կկորցնի երեխային։
Այդ ժամանակ Արմենուհին Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում դաշնամուրի ուսուցչուհի էր, Աբովյանի մշակույթի տանն էր աշխատում, միաժամանակ դիզայներ էր։ Մայրը պետք է ընտրեր` կա՛մ երեխան, կա՛մ կարիերան. Արմենուհին ամեն ինչ մի կողմ է թողնում (նա այժմ իր ձեռագործ աշխատանքներն է վաճառում, շաբաթ–կիրակի օրերին այլ աշխատանք անում) և սկսում Էդվինով զբաղվել։
Մայրը հիշում է` անգամ ասում էին, որ Էդվինը չի խոսի.«Ես երազում էի, որ իմ տղան զինվորական վիրաբույժ դառնա և վստահ էի, որ կխոսի, բայց ասում էին` երազանքներդ մեծ են։ Ինձ համար շատ ծանր էր, անգամ հարազատից էի լսում նման հարցեր, թե «այդ երեխան երեխա կդառնա՞»։ Էդվինի ծննդյան օրն էր, 6 տարեկան էր դառնում, եկավ, փեշիցս քաշեց ու ասաց` մամա... Դրանից հետոն էլ չեմ հիշում` ժամանակը կանգ էր առել էդ մի բառի մեջ»։
Արմենուհին խոստովանում է` շատ սթրեսներ է տարել, դժվարություններ հաղթահարել` հատկապես հասարակության մեջ ինտեգրման հարցով։ Արցունքով է հիշում, թե ինչպես Էդվինին դպրոց տանելիս ավտոբուսի մեջ մի կին, տեսնելով փոքրիկին, ասել է`«ամեն մարդ իր գժին թող վերցնի, տաքսիով գնա»։ Այս ամենին գումարած` կինը մենակ է մեծացրել երեխային` իր ծնողների օգնությամբ։
Արցունքների միջից Արմենուհին ժպտում է` յուրաքանչյուր դժվարություն իրեն ավելի շատ ուժ է տվել, ավելի վճռական է դարձել առաջ գնալու հարցում։
© Sputnik / Aram NersesyanԱրմենուհի Հովսեփյանը
Арменуи Овсепян - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Արմենուհի Հովսեփյանը
Այդ ճանապարհին շատ կարևոր էր Էդվինի նկարչությամբ տարվելը, այն տղայի մոտ նոր ձիրքեր է զարգացրել։ Արմենուհին հիշում է` տղան 6-7 տարեկան էր, երբ մի օր իր եղբայրն է ընտանիքի հետ հյուր եկել։ Թեյի սեղանի շուրջ նստած են եղել, երբ մայրը նկատել է, որ Էդվինը չկա։
«Շատ էի վախեցել, քանի որ նա միշտ աչքիս առաջ էր։ Էդվինին գտա պատշգամբում` վարագույրը քաշել էր, նայում էր երկնքին ու նկարում. մանուշակագույն գիշեր էր նկարել։ Եվ իրոք, այդ օրվա գիշերը մի տեսակ յուրահատուկ գույն ուներ»։
Դրանից հետո Էդվինին դժվարությամբ են կտրել կտավի առջևից. եղել են օրեր, երբ նա մինչև ուշ գիշեր նկարել է։
–Էդվին, ի՞նչ ես սիրում նկարել,–հարցնում եմ տղային։
–Ծաղիկներ, դեղին գույնով հորինած նկարներ... ջրաշուշան,–պատասխանում է նա։
© Photo : provided by Edvin HovsepyanԷդվինի առաջին աշխատանքը` ջրաշուշաններ
Первая живописная работа Эдвина Овсепяна - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվինի առաջին աշխատանքը` ջրաշուշաններ
Ի դեպ, ամեն տարի մայրն Էդվինին տանում է Ստեփանավան, որպեսզի ջրաշուշաններ տեսնի։ Երբ Արմենուհին պատմում է այդ մասին, Էդվինը ժպտում է ու ասում. «Սիրուն են ջրաշուշանները` մամայի պես»։
Էդվինը տեսողական շատ լավ հիշողություն ունի և մեկ անգամ ինչ-որ բան տեսնելը բավարար է այն կտավին հանձնելու համար։ Տղան տիրապետում է նաև ռուսերենին, անգլերեն է սկսել սովորել (3-րդ դասարանի մակարդակի է տիրապետում)։ Նա, սակայն, ինքնուրույն դեռ շատ բաներ չի կարողանում անել` օրինակ, իր խնամքը։ Արմենուհին ասում է` կան բաներ, որ որդին չի պատկերացնում` գիտի, որ պետք է կանաչ լույսը միանա ու նոր անցնի փողոցը, սակայն հանկարծ կարող է փողոցը վազելով անցնել` վտանգը չկանխատեսելով։
© Sputnik / Aram NersesyanԷդվինի կավով աշխատանքը
Керамика Эдвина Овсепяна - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվինի կավով աշխատանքը
Էդվինը, ի դեպ, աշխատում է նաև կավով, ապակիների վրա է նկարում։ Նա այժմ հաճախում է «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն, որտեղ բավական ընկերներ ունի։
«Այժմ իրավիճակը փոխվել է` մարդիկ ավելի բարյացակամ են դարձել խնդիրներով երեխաների հանդեպ։ Ինֆորմացիան հիմա շատ է, դրանից է։ Սակայն, միևնույն է, դեռ աշխատելու բավական տեղ կա։ Կուզեի, որ մեր երեխաներին աշխատելու հնարավորություն տրվեր, հասարակությունն էլ պատրաստ լիներ նրանց իրենց կողքին` աշխատավայրում տեսնելու»,–ասում է Արմենուհին։
© Sputnik / Aram NersesyanԷդվինն իր 2 աշխատանքների հետ
Эдвин Овсепян во время подготовки к персональной выставке живописных и керамических работ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2023
Էդվինն իր 2 աշխատանքների հետ
Նա հավելում է, որ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներից շատ բան է կախված, ուստի առաջին հերթին պետք է հենց նրանք ուժեղ լինեն։ Իսկ առհասարակ, պետք է նաև երեխայի խնդիրը չտեսնելու չտալ, քանի որ որքան շուտ սկսես աշխատել, այնքան ավելի շատ կարողություններ ձեռք կբերի նա։
Մեր խոսակցությունը ընդհատում է Էդվինը, որը կարոտել է մայրիկին և գալիս–փաթաթվում է նրան։
-Էդվին, այս տարի ավարտում ես Թերլեմեզյանի քոլեջը. ի՞նչ ես դառնալու,–հարցնում եմ։
-Տաղանդավոր նկարիչ,–պատասխանում է նա ու ինձ կանչում` ցույց տալու իր ամենասիրած` ջրաշուշաններով նկարը։
© Sputnik / Aram Nersesyan

Էդվին Հովսեփյանի աշխատանքները

Էդվին Հովսեփյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
1/4

Էդվին Հովսեփյանի աշխատանքները

© Sputnik / Aram Nersesyan

Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում

Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում - Sputnik Արմենիա
2/4

Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում

© Sputnik / Aram Nersesyan

Էդվին Հովսեփյանի կերամիկայից պատրաստված աշխատանքը

Էդվին Հովսեփյանի կերամիկայից պատրաստված աշխատանքը - Sputnik Արմենիա
3/4

Էդվին Հովսեփյանի կերամիկայից պատրաստված աշխատանքը

© Sputnik / Aram Nersesyan

Էդվին Հովսեփյանի նկարները

Էդվին Հովսեփյանի նկարները - Sputnik Արմենիա
4/4

Էդվին Հովսեփյանի նկարները

1/4

Էդվին Հովսեփյանի աշխատանքները

2/4

Էդվին Հովսեփյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում

3/4

Էդվին Հովսեփյանի կերամիկայից պատրաստված աշխատանքը

4/4

Էդվին Հովսեփյանի նկարները

Ի դեպ, ցուցահանդեսը Թերլեմեզյանի անվան քոլեջում կգործի ապրիլի 5-10-ը, ժամը 10:00-16:00:
Լրահոս
0