00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Երևանի Ալրաղացի» տարածքում քանդման աշխատանքներն ապօրինի էին. ՔՏՀԱ-ն` մետրոյի դեպքի մասին

«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում քանդման աշխատանքներն իրականացվել են ապօրինաբար
Բաժանորդագրվել
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Ելենա Զոհրաբյանն ասում է, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքները պետք է իրականացվեին 6 ամսվա ընթացքում, ինչը չի արվել։ Sputnik Արմենիայի եթերում նա այլ մանրամասներ է հայտնել։
«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու թույլտվության ժամկետը լրացել էր դեռ մարտի 7-ին, դրանից հետո ալրաղացի քանդման աշխատանքների իրականացումը համարվում է ինքնակամ, ապօրինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Ելենա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել էին մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։
«Մեր տեսչական մարմնի ներկայացուցիչներն այցելել են տվյալ տարածք և պարզել, որ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ին քաղաքապետարանի կողմից տրվել էր թույլտվություն ալրաղացի քանդման աշխատանքներ իրականացնելու համար։ Այդ աշխատանքները պետք է իրականացվեին վեց ամսվա ընթացքում, ինչը չի արվել։ Քաղաքապետարանն իր տված շինթույլտվության և քանդման կամ ապամոնտաժման գործողությունների նկատմամբ պետք է իրականացնի պատշաճ վերահսկողություն»,– ասաց Զոհրաբյանը։
Նա հիշեցնում է, որ եթե համայնքի ղեկավարը չի իրականացնում տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան միջոցառումներ, ապա այդ դեպքում տեսչական մարմինն ունի վերոհիշյալ հիմքով իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու իրավասություն։
«Օրենսդրության համաձայն` համայնքի ղեկավարը պետք է միջոցներ ձեռնարկի տվյալ խնդրի լուծման ուղղությամբ։ Կառուցապատողն ու սեփականատերն իրենց հերթին պետք է իմանան, որ ինքնակամ շինարարությունն ու ապամոնտաժման աշխատանքների ինքնակամ իրականացումը ենթադրում է պատասխանատվություն։ Մենք ունենք տարեկան գործունեության ծրագիր, պլանային աշխատանքների ծրագիր, դիմում բողոքների ընթացք և նորից յուրաքանչյուր դեպքի հետևից գնալու, ստուգելու ռեսուրս չունենք»,– ասաց Զոհրաբյանը։
Նշենք, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների հետևանքով մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով):
Նշանակված է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննություններ են իրականացվել, անհրաժեշտ փաստաթղթեր են վերցվել։
Լրահոս
0