https://armeniasputnik.am/20230403/hh-ag-nakharary-ruminiaji-senati-nakhagahi-het-qnnarkel-e-lghum-arka-iravitshaky-57632991.html
ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Սենատի նախագահի հետ քննարկել է ԼՂ–ում առկա իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Սենատի նախագահի հետ քննարկել է ԼՂ–ում առկա իրավիճակը
Կողմերը խոսել են անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T21:19+0400
2023-04-03T21:19+0400
2023-04-03T21:28+0400
ռումինիա
հայաստան
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/03/57631450_0:0:1600:901_1920x0_80_0_0_e3960c76a04b2be72730b7d70786ea58.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը։ Նա շեշտել է նաև միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման անհրաժեշտությունը:Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը 2 երկրի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով այդ երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը:Երկուստեք նշվել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր ներդրումը 2 ժողովրդի, իսկ անկախացումից ի վեր՝ երկու երկրի միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, այդ թվում՝ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:
ռումինիա
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/03/57631450_119:0:1540:1066_1920x0_80_0_0_816e56a58d30897d880f77d7cff752d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռումինիա, հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
ռումինիա, հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Սենատի նախագահի հետ քննարկել է ԼՂ–ում առկա իրավիճակը
21:19 03.04.2023 (Թարմացված է: 21:28 03.04.2023) Կողմերը խոսել են անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:
«Միրզոյանը Ռումինիայի Սենատի նախագահին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման արդյունքում պահպանվող մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությունը: Նա անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առանցքային խնդիրներին արդար լուծումներ գտնելու ուղղությամբ հայկական կողմի տեսլականին ու ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը։ Նա շեշտել է նաև միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը 2 երկրի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով այդ երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը:
Երկուստեք նշվել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր ներդրումը 2 ժողովրդի, իսկ անկախացումից ի վեր՝ երկու երկրի միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, այդ թվում՝ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը: