https://armeniasputnik.am/20230403/hh-arajin-atjani-220-datavvorneri-ashkhatavardzery-kbardzranan-57624286.html
ՀՀ առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան
ՀՀ առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան
Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատավորների աշխատավարձերը բարձրացնել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T18:39+0400
2023-04-03T18:39+0400
2023-04-03T18:53+0400
հայաստան
դատավոր
աշխատավարձ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Առաջին ատյանի 220 դատավորների (քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության դատարանների) աշխատավարձերը կբարձրանան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։Նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով` հավասարվելով հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին։Նշվում է նաև, որ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները և այլն։Ըստ նախարարության`դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դատավոր, աշխատավարձ
հայաստան, դատավոր, աշխատավարձ
ՀՀ առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան
18:39 03.04.2023 (Թարմացված է: 18:53 03.04.2023) Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատավորների աշխատավարձերը բարձրացնել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Առաջին ատյանի 220 դատավորների (քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության դատարանների) աշխատավարձերը կբարձրանան: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով` հավասարվելով հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին։
«Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատավորների գերծանրաբեռնվածության։ Այս համատեքստում էլ առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները և այլն։
Ըստ նախարարության`դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները: