00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սայաթ-Նովա գյուղում մարդիկ միշտ զգոն են. նրանք լավ գիտեն խաղաղության գինը

© Photo : provided by Ashot GevorgyanՍայաթ–Նովա գյուղ
Սայաթ–Նովա գյուղ - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Սայաթ–Նովա գյուղ
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը շարունակում է շրջել Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերով, որպեսզի փոխանցի այնտեղ ապրող մարդկանց տրամադրությունները։ Այս անգամ նա այցելել է Արարատի մարզ։
Սայաթ-Նովա գյուղից մինչև թուրքական սահման մոտ 10 կմ է։ Այստեղ լավ գիտեն խաղաղության ու հայրենի հողի գինը։ Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, այն բանից հետո, երբ գեներալ Պասկևիչի զորքերը Արևելյան Հայաստանը ազատագրեցին պարսկական և թուրքական տիրապետությունից։
© Photo : provided by Ashot GevorgyanՍայաթ–Նովա գյուղ
Село Саят-Нова - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Սայաթ–Նովա գյուղ
Գյուղապետ Լևոն Սերոբյանը պատմում է, որ այդ ժամանակվանից անցել է գրեթե երկու դար, բայց մինչ օրս անվտանգության հարցերն իրենց ավելի շատ են անհանգստացնում, քան սոցիալ-տնտեսականը: Արցախյան վերջին պատերազմի ժամանակ գյուղից շատ կամավորներ են գնացել Ութը զոհվել են, մեկը համարվում է անհետ կորած։
«Ես մեր երկրի էս վիճակից շատ դժգոհ եմ։ Անկախ նրանից` երկրի ներսում ինչ աշխատանք է կատարվում, բայց երկրի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է։ Եթե այս հարցը լուծված չէ, մնացած ամեն ինչ տասներորդական է։ Եթե անգամ մեր գյուղը սարքեն իդեալական վիճակի, բայց չկարողանան լուծել նրա անվտանգության հարցը, ի՞նչ է ստացվում` սարքել, տալ թուրքերի՞ն»,- ասում է Սերոբյանը։
Նրա խոսքով՝ գյուղացիներն այստեղ միշտ զգոն են, և նոր վտանգի դեպքում նորից զենքը կվերցնեն, կկանգնեն սահմանին։
© Sputnik / provided by Ashot GevorgyanԼևոն Սերոբյան
Староста села Саят-Нова Левон Серопян - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Լևոն Սերոբյան
Սայաթ–Նովայի բնակչությունը չի պակասում, արտագաղթն էլ համեմատաբար քիչ է, գյուղը խոշորանում է մարզերից եկող բնակիչների հաշվին։
«Մեր գյուղի աշխարհագրական դիրքը վատը չէ։ Երևանին է մոտ, գործարաններ կան, մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում»,–ասում է գյուղապետը։
Սերոբյանի համար անհասկանալի է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը. չի ստացվում որևէ մեկի հետ նորմալ դաշնակցային հարաբերություններ հաստատել։
«Չեմ ասում, որ նախկինում մենք ավելի լավ էինք ապրում, բայց գլխավոր հարցը՝ անվտանգությունը, լուծված էր։ Թշնամին իրեն այդքան սանձարձակ չէր պահում։ Նույնիսկ եթե ինչ-որ լավ բան արվում է, մարդիկ այնքան հոռետեսորեն են տրամադրված, որ չեն հավատում և տեսնում են միայն վատը: Մենք պատրաստ ենք երթևեկել վատ ճանապարհներով, ապրել ոչ այնքան լավ, բայց ապահով զգալ: Դրա համար պետք է հզորացնել բանակը»,- ասում է նա։
Խոսակցությանը միանում է Սերոբյան ազգանունով ևս մեկ գյուղացի՝ Վարդան անունով։ Գյուղի կյանքի մասին նա ասում է.
© Sputnik / provided by Ashot GevorgyanՎարդան Սերբյան
Житель села Саят-Нова Левон Серопян - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Վարդան Սերբյան
«Սա կյանք չի, սա գոյատևել է. աշխատանք չկա, մարդիկ հողին են սպասում, որ գարուն բացվի, որևէ բան անեն, հացի խնդիր լուծեն։ Համայնքում խնդիրները շատ են, ջրի խնդիր էլ ունենք»։
Սակայն բնակիչներին առաջին հերթին մտահոգում է երկրի անվտանգությունը, գյուղն էլ իր հնարավորության սահմանում անում է այն, ինչ կարողանում է` ով ի վիճակի է, գնում է սահման պահելու։ Վարդանն ասում է՝ բոլոր երկրները միշտ իրենց շահերն են հետապնդում։ Այսօր Եվրոպայի շահերն են այստեղ համընկնում, նրանք են միջամտում մեր գործերին։
Թշնամու դիտակետի տակ աշխատում են, մինչև գալիս են, կես մարդ ենք դառնում. կյանքը Նորավանում
«Իսկ չէ՞ որ այստեղ միշտ ներկա է եղել Ռուսաստանը։ Եթե նա հեռանա Հայաստանից, ձեռքը քաշի Հայաստանից, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք», - եզրափակում է Վարդանը։
Գյուղի հնաբնակ, բոլորի կողմից հարգված Երեմ Դանիելյանը Բաքվի փախստականներից է, վաղուց արդեն թոշակի է անցել։ Այստեղ է հաստատվել 1988 թվականին և սկսել է որպես տրակտորիստ աշխատել կոլտնտեսությունում։ Մայրամուտին նա վայելում է Արարատի տեսարանը։
«Ես ծնվել եմ կրթված մարդկանց ընտանիքում, թեև ես ինքս բանվոր եմ (ծիծաղում է. խմբ.)։ Հայրս Ղարաբաղում շրջկոմի առաջին քարտուղարն էր։ Մեր արմատները այնտեղից են՝ Ղարաբաղի Քարահունջ գյուղից», - պատմում է նա։
Դանիելյանի որդիներից մեկը կադրային զինվորական է դարձել։ Սովորել է Չելյաբինսկում, ապա ավարտել է Մոսկվայի ռազմական ակադեմիան, բարձր պաշտոններ է զբաղեցրել հայկական պաշտպանական գերատեսչությունում։
Երեմ պապը ամենից շատ խաղաղություն է ուզում և անվտանգային հարցերում հույսը դնում է ռուսների վրա։ Ասում է` եթե չլինեին ռուսները, թուրքերը վաղուց կհաղթեին հայերին։
© Sputnik / provided by Ashot GevorgyanԵրեմ Դանիելյան
Старожил села Саят-Нова Ерем Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Երեմ Դանիելյան
Նշենք, որ գյուղը նախկինում անվանվել է Ներքին Նեջրլու։ Այժմ Սայաթ–Նովայում ապրում է 1832 մարդ։ Համայնքը ունի դպրոց, գրադարան, բուժկետը, կապի հանգույց…
Համայնքում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Վերջին մոլոկանները. ինչպես են ապրում Կոնովալով ամուսինները և մյուս ճամբարակցիները սահմանին
Լրահոս
0