00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը 1.144 մլրդ դրամ հարկ չի վճարել. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Սամվել Ալեքսանյան
Բաժանորդագրվել
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ի պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1 մլրդ 144 մլն 765 հազար 709 դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ի տնօրենին, աշխատակիցներին և նրանց օժանդակած այլ ընկերության սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել 1 մլրդ 144 մլն դրամի հարկեր չվճարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունում խուզարկություն է իրականացվում
Ըստ ՔԿ–ի` «Նոր Զովք» ՍՊԸ–ի վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ում անօրինականությունների վերաբերյալ։
«Համաձայն այդ տվյալների` տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և դրա վաճառքով զբաղվող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ի տնօրեն Մ.Մ.–ն (Մարատ Մովսիսյան, խմբ.) արտադրած և մատակարարած ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցրել է։ Միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Մ.Մ.–ն արտադրամասի պետ Ա. Հ.-ի օժանդակությամբ ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ին։ Վերջինս վճարի դիմաց «Ալեքս տեքստիլում» ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին»,– ասված է հաղորդագրությունում։
Վ. Ս.-ն սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։
Մ.Մ.-ի և Ա.Հ.-ի հանձնարարությամբ Վ. Ս.-ն ներդրված առևտրային ծրագրից օգտվելու հասանելիություն է տրամադրել «Ալեքս տեքստիլի» մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ին և արտադրամասի պետ Ա. Հ.-ին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հասանելիություն ունեցող անձինք «Ալեքս տեքստիլի» իրականացրած տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել են առևտրային ծրագիր և իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակել հիշյալ տան նկուղային հարկում թաքցված սերվերային համակարգում:
Նշվում է, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊԸ–ի կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները։
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ի տնօրենը, տիրապետելով ընկերության կողմից արտադրված և իրացված ապրանքների իրական շրջանառությանը, ընկերության գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և արտադրամասի պետի, ինչպես նաև «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ»–ի հիմնադրի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ԱԱՀ և շահութահարկ չի վճարել։ Տույժերով հանդերձ այն կազմել է 1 մլրդ 144 մլն 765 հազար 709 ՀՀ դրամ։
2019թ. սեպտեմբերից 2023թ. փետրվարը ներառյալ թաքցրել են «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ–ի հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։ «Ալեքս տեքստիլի» հարկային մարմին ներկայացրած հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն։ Նույն ժամանակահատվածում ԱԱՀ–ի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։
Նախաքննության ընթացքում «Ալեքս Տեքստիլի» կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին վարույթ։ Ընթացքում խուզարկություններ են կատարվել «Ալեքս տեքստիլի» գործունեության վայրերում, ինչպես նաև ընկերության տնօրենի, արտադրամասի պետի, ընկերության հիմնադիրների բնակության վայրերում։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ընկերության տնօրեն Մ. Մ.-ի և գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ընկերության արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակից լինելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նույն օրը վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Ներկայացված մեղադրանքում «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1 մլրդ 144 մլն 765 հազար 709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
ՊԵԿ–ը հայտնաբերել է «Նոր Զովք» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը
Լրահոս
0