00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում Նարեկացու տաղերը կհնչեն նաև աշխարհաբարով` այսօրվա ասելիքով

© Sputnik / Aram NersesyanԱսուլիսի ժամանակ
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված ֆիլմի վրա ստեղծագործական անձնակազմն աշխատել է շուրջ 6 ամիս։ Հանդիսատեսը կարող է այն դիտել «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 5–ին, 6–ին և 7–ին ժամը` 18.00–ին։ Մուտքն ազատ է։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. 10-րդ դարի բանաստեղծ Գրիգոր Նարեկացու տաղերն այսօր շատ ավելի ակտուալ են, քան կարելի է պատկերացնել ։ Այդ է պատճառը, որ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում Նարեկացու գործերը կհնչեն նաև աշխարհաբարով` այսօրվա մարդու դիրքերից, այսօրվա ասելիքով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասասց ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը։
Նշենք, որ Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ներկայացնում է ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը՝ նկարահանված Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա: Սցենարի համահեղինակն ու տաղերի մենակատարը Վահե Բեգոյանն է: Ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 5–ին, 6–ին և 7–ին ժամը` 18.00–ին։Մուտքն ազատ է։
© Sputnik / Aram NersesyanՎահե Յան
Режиссер Ваге Ян на пресс-конференции, посвященной фильму на стихи Григора Нарекаци (3 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Վահե Յան
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:
«Դերասաններն իրենց խաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի իմաստն ու բովանդակությունը։ Մենք հատուկ չենք նկարահանել այն հատվածը, թե ինչպես են դերասանները տաղերը կարդում։ Մենք ամեն կերպ խուսափել ենք ասմունքից, որովհետև դա մեզ պետք չէր։ Դերասանները որոշակի միջավայրում անում են որոշակի գործողություն, և կադրի տակ հնչում է նրանց խոսքը։ Մեր խնդիրն էր ցույց տալ, որ տաղը միայն Նարեկացու գրքի մեջ` Մատենադարանում դրվածը չէ, այլ այսօր է, մեր առօրյայում։ Դու կարող ես տաղը ասել մտքիդ մեջ` մեքենա վարելիս, ծառ էտելիս, որովհետև դա հոգու պահանջն է հայ ազգի, որն այսօր կանգնած է կործանման առաջ»,– ասաց ֆիլմի ռեժիսոր Վահե Յանը։
Ֆիլմի սցենարի համահեղինակն ու տաղերի մենակատար Վահե Բեգոյանն իր հերթին նշեց, որ Նարեկացու ստեղծագործությունները ներկայացնելու համար պետք էին խոսքի վարպետներ` մեծ փորձառությամբ։
© Sputnik / Aram NersesyanՎահե Բեգոյան
Соавтор сценария Ваге Бегоян на пресс-конференции, посвященной фильму на стихи Григора Нарекаци (3 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Վահե Բեգոյան
Անդրադառնալով ֆիլմի ժանրին Բեգոյանը նշեց, որ այն միքս է, որովհետև հնարավոր չէ միանշանակ ասել դրա ժանրը. հոգևոր երաժշտական է, բայց մյուզիքլ չէ, գեղարվեստական ֆիլմ չէ, որովհետև դերասանները չեն մարմնավորում կերպարներ, իրենք իրենք են։ Ֆիլմը նաև վավերագրական չէ։
Նարեկացին, Գյումրու տաճարը և միջնադարյան երգերը. musicAeterna երգչախմբի համերգները ՀՀ-ում
Թե ֆիլմն ինչ ապագա կունենա՝ ռեժիսորը դժվարանում է ասել։
«Ֆիլմը ստեղծել ենք, կանգնացրել ենք ոտքերի վրա, և հիմա մենք գտնվում ենք այն կետում, որ ֆիլմն առանձին իր կյանքով ապրելու է և քահլելու։ Մենք կհետևաենք նրա ընթացքին»,–ասաց Վահե Յանը։
Բեգոյանն էլ իր հերթին նշեց, որ հավանաբար այդ երեք ցուցադրությունով չեն սահմանափակվի, և ֆիլմն իր ընթացքը կունենա նաև միջազգային հարթակներում ։
Լրահոս
0