00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինծառայողներին կարգելվի սմարթֆոն օգտագործել, հավաքներին զինվորական համազգեստով մասնակցել

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զինվորական հագուստն ապօրինի կերպով կրողը վարչական պատասխանատվության կենթարկվի։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնեց, որ փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Ըստ այդմ, նախատեսվում է ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5-30 տոկոսի չափով` 1-3 ամիս ժամկետով։ Բացի այդ, կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածներով` զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը։
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ` պետական լիազոր մարմնի ղեկավար հրամանով սահմանված դեպքերի։ Սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ էլ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումներին։ Օրենքով կսահմանվի նաև առանց վերադասի ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը։
Իսկ, ահա, պայմանագրային զինծառայողների համար սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև տասը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։
Միշտ ուզել եմ զինվորական դառնալ . «Պաշտպան հայրենյաց»-ի մասնակիցները վարժանքներ են արել
Փոփոխություններ են նախատեսվում նաև հետուսումնական պարտադիր զինծառայությունից հրաժարվելու պարագայում։ Սարգսյանը նշեց, որ նախկին զինծառայողը տույժ չի վճարի, եթե պայմանագրային զինծառայությունից արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում կրկին դիմի պայմանագրային զինծառայության անցնելու համար։
Միաժամանակ, ըստ փոխնախարարի, պայմանագրային զինծառայողը մինչև պայմանագրի ավարտը եթե ծառայությունն ավարտելու մասին զեկուցագիր ներկայացնի, ապա պետք է հրաժարագին վճարի` վերջին պաշտոնի դրույքաչափի եռապատկի չափով։
Հստակեցվում են նաև վարժական հավաքներին կանչման ոչ ենթակա անձանց շրջանակը։ Իսկ խաղաղ ժամանակ միևնույն գործատուից վարժական հավաքների կանչման ենթակա են աշխատակիցների ոչ ավելին, քան հինգ տոկոսը։ Պաշտպանության փոխնախարարի խոսքով` սահմանվում է նաև արձակուրդը չօգտագործած զինվորներին հատուցում տրամադրելու կարգը։
«Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից այն ապօրինի կերպով կրելու համար։ Ինչպես նաև վարչական պատասխանատվություն է սահմանվում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից տրանսպորտաին միջոցները տեխնիկապես սարքին չպահելու համար»,–ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ ըստ կառավարության` սրանք անհետաձգելի հարցեր են և պետք է ընդգրկվեն ԱԺ առաջիկա նիստում քննարկման համար։
Լրահոս
0