https://arm.sputniknews.ru/20230404/duq-pakhaq-ev-davatshaneciq-mer-timy-davatshany-duq-eq-azhum-larvats-iravitshak-e-57642861.html
«Դուք փախաք և դավաճանեցիք մեր թիմը», «Դավաճանը դուք եք». ԱԺ–ում լարված իրավիճակ է
«Դուք փախաք և դավաճանեցիք մեր թիմը», «Դավաճանը դուք եք». ԱԺ–ում լարված իրավիճակ է
Sputnik Արմենիա
Էդգար Ղազարյանին ներկայացնելուց հետո Թագուհի Թովմասյանի, Էդգար Ղազարյանի և ՔՊ–ակաների միջև բանավեճ սկսվեց։ 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T11:57+0400
2023-04-04T11:57+0400
2023-04-04T12:08+0400
աժ (ազգային ժողով)
հանձնաժողով
վեճ
արթուր հովհաննիսյան
թագուհի թովմասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57642701_0:0:1920:1080_1920x0_80_0_0_dcf9376e770e48dc9f7b6ff5090b5555.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ ներկայացվում են մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրած թեկնածուներին, բանավեճ սկսվեց հանձնաժողովի ՔՊ–ական անդամների և հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջև։Հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի։ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»–ը` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։Թովմասյանը ներկայացրեց Էդգար Ղազարյանի կենսագրությունը, որից հետո ՔՊ–ական Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է գրել Ղազարյանի ինքնակենսագրականի տեքստը` հավելելով, թե այն նարցիզմով տառապող մարդու տեքստ էր։Թովմասյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն ինքն է գրել կենսագրականի տեքստը։Էդգար Ղազարյանն ինչ–որ ռեպլիկ թողեց, որը չլսվեց, և դրանից հետո հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանը Թագուհի Թովմասյանից պահանջեց ապահովել նիստի բնականոն ընթացքը։«Էս ում եք բերել ԱԺ, սա խայտառակություն է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում` այս ծաղրածուին ԱԺ ուղակելով»,-ասաց նա, հետո հավելեց. «Հավաքեք ձեր թեկնածուին, քանի որ դուք եք կրելու պատասխանատվությունը նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Եթե հետևեք իմ օրինակին, ապա կլինեք լավ և սիրված պատգամավոր։ Սակայն դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք և դավաճանեցիք մեր թիմը»։Ի պատասխան Թովմասյանը նշեց, որ պետք չէ իրեն սպառնալ և առաջին հերթին Հովհաննիսյանն ինքը պետք է օրինակելի պատգամավոր դառնա.« Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր խոստումներն ու արժեքները, որով եկել եք իշխանության»։ՔՊ–ական Հովիկ Աղազարյանն էլ միջամտեց` ասելով, որ եթե Թովմասյանը նիստը չվարի ինչպես հարկն է, կարող են նրա անվստահության հարցը բարձրացնել։Նշենք, որ նիստը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57642701_272:0:1712:1080_1920x0_80_0_0_d3bd7a7d6ba35aa248195989172e4390.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ (ազգային ժողով), հանձնաժողով, видео, վեճ, արթուր հովհաննիսյան, թագուհի թովմասյան
աժ (ազգային ժողով), հանձնաժողով, видео, վեճ, արթուր հովհաննիսյան, թագուհի թովմասյան
«Դուք փախաք և դավաճանեցիք մեր թիմը», «Դավաճանը դուք եք». ԱԺ–ում լարված իրավիճակ է
11:57 04.04.2023 (Թարմացված է: 12:08 04.04.2023) Էդգար Ղազարյանին ներկայացնելուց հետո Թագուհի Թովմասյանի, Էդգար Ղազարյանի և ՔՊ–ակաների միջև բանավեճ սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ ներկայացվում են մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրած թեկնածուներին, բանավեճ սկսվեց հանձնաժողովի ՔՊ–ական անդամների և հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջև։
Հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի։ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»–ը` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Թովմասյանը ներկայացրեց Էդգար Ղազարյանի կենսագրությունը, որից հետո ՔՊ–ական Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է գրել Ղազարյանի ինքնակենսագրականի տեքստը` հավելելով, թե այն նարցիզմով տառապող մարդու տեքստ էր։
Թովմասյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն ինքն է գրել կենսագրականի տեքստը։
Էդգար Ղազարյանն ինչ–որ ռեպլիկ թողեց, որը չլսվեց, և դրանից հետո հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանը Թագուհի Թովմասյանից պահանջեց ապահովել նիստի բնականոն ընթացքը։
«Էս ում եք բերել ԱԺ, սա խայտառակություն է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում` այս ծաղրածուին ԱԺ ուղակելով»,-ասաց նա, հետո հավելեց. «Հավաքեք ձեր թեկնածուին, քանի որ դուք եք կրելու պատասխանատվությունը նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Եթե հետևեք իմ օրինակին, ապա կլինեք լավ և սիրված պատգամավոր։ Սակայն դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք և դավաճանեցիք մեր թիմը»։
Ի պատասխան Թովմասյանը նշեց, որ պետք չէ իրեն սպառնալ և առաջին հերթին Հովհաննիսյանն ինքը պետք է օրինակելի պատգամավոր դառնա.« Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր խոստումներն ու արժեքները, որով եկել եք իշխանության»։
ՔՊ–ական Հովիկ Աղազարյանն էլ միջամտեց` ասելով, որ եթե Թովմասյանը նիստը չվարի ինչպես հարկն է, կարող են նրա անվստահության հարցը բարձրացնել։
Նշենք, որ նիստը շարունակվում է։