https://armeniasputnik.am/20230404/erevanum-mek-amsic-pvordznakan-knerdrvi-miasnakan-tvomsajin-hamakarg-avinjan-57642418.html
Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ. Ավինյան
Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ. Ավինյան
Երևանի փոխքաղաքապետի խոսքով` միասնական տոմսային համակարգում կլինեն աբոնենտային հնարավորություններ, զեղչեր՝ տարբեր խմբերի համար։ 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T11:53+0400
2023-04-04T11:53+0400
2023-04-04T12:35+0400
տրանսպորտ
երևան
տիգրան ավինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/02/52097764_0:0:1490:838_1920x0_80_0_0_fa70dfb01bab8b399035d59fbdee21a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ։ Տեղեկությունը Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում, կլինեն նաև հարմարեցված կանգառներ, չվացուցակ, որը պետք է լինի կանգառներում, միգուցե նաև օնլայն` հավելվածի տեսքով , ինչ–որ մի փուլում ավտոբուսների համար առանձնացված գծեր, ինչն էականորեն կփոխի Երևան ճանապարհների ճարտարապետությունը։Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը։Իսկ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/02/52097764_0:0:1324:993_1920x0_80_0_0_1f9cfe32a5d2fe6895a58c44a58f10b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տրանսպորտ, երևան, տիգրան ավինյան
տրանսպորտ, երևան, տիգրան ավինյան
Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ. Ավինյան
11:53 04.04.2023 (Թարմացված է: 12:35 04.04.2023) Երևանի փոխքաղաքապետի խոսքով` միասնական տոմսային համակարգում կլինեն աբոնենտային հնարավորություններ, զեղչեր՝ տարբեր խմբերի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ։ Տեղեկությունը Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեկ –երկու ամիս փորձարկումներից հետո միասնական տոմսային համակարգը տեղադրվելու է բոլոր շարժակազմերում։ Ունենալու ենք աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգեր տարբեր խմբերի համար։ Կարծում եմ, հաջորդ տարվա վերջում կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի»,–ասաց Ավինյանը։
Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում, կլինեն նաև հարմարեցված կանգառներ, չվացուցակ, որը պետք է լինի կանգառներում, միգուցե նաև օնլայն` հավելվածի տեսքով , ինչ–որ մի փուլում ավտոբուսների համար առանձնացված գծեր, ինչն էականորեն կփոխի Երևան ճանապարհների ճարտարապետությունը։
Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը։Իսկ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։