https://armeniasputnik.am/20230404/im-u-nikvol-pashinjani-mijev-voreve-taradzajnutjun-bacarvats-e-alen-simvonjan-57663861.html
Իմ ու Նիկոլ Փաշինյանի միջև որևէ տարաձայնություն բացառված է. Ալեն Սիմոնյան
Իմ ու Նիկոլ Փաշինյանի միջև որևէ տարաձայնություն բացառված է. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ջնջել է Աշոտ Փաշինյանի հետ կապված իր գրառումը, քանի որ չի ուզում իր մոտ լինի մի բան, որն իրականության հետ խնդիր ունի: 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T15:51+0400
2023-04-04T15:51+0400
2023-04-04T15:59+0400
ալեն սիմոնյան
նիկոլ փաշինյան
աշոտ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53987648_0:0:1601:901_1920x0_80_0_0_da0157a92a9ffa8179d06fb1f6940d2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև որևէ տարաձայնություն բացառված է, ավելին` երբևիցե չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը«Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,- հայտարարեց նա։Հնարավոր տարաձայնությունների մասին հարցը ծագել էր, քանի որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հայտարարել էր, որ իր վրա ոչ ոք չի հարձակվել, այնինչ Ալեն Սիմոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։ Ավելի ուշ նա հեռացրել էր գրառումը։Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչու ջնջեցիք գրառումը, նա ասաց. «Որովհետև ես չեմ ուզում իմ մոտ լինի բան, որն իրականության հետ խնդիր ունի: Չճշտված բան չի, գնահատականն է, որ կարծում եմ՝ տարբեր է: Ես չեմ ուզում հիմա որևէ ձևով հակադրվեմ կամ մեկնաբանեմ: Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, քաղաքական սադրանքների շարքը կա եւ դրանք կարծում եմ՝ փորձելու են շարունակել»։Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ վարչապետի որդու վրա հարձակման մասին հաղորդում չեն ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53987648_0:0:1423:1067_1920x0_80_0_0_386dec06623bb45410cdd1ceae5e0552.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան, նիկոլ փաշինյան, աշոտ փաշինյան
ալեն սիմոնյան, նիկոլ փաշինյան, աշոտ փաշինյան
Իմ ու Նիկոլ Փաշինյանի միջև որևէ տարաձայնություն բացառված է. Ալեն Սիմոնյան
15:51 04.04.2023 (Թարմացված է: 15:59 04.04.2023) Ալեն Սիմոնյանը ջնջել է Աշոտ Փաշինյանի հետ կապված իր գրառումը, քանի որ չի ուզում իր մոտ լինի մի բան, որն իրականության հետ խնդիր ունի:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև որևէ տարաձայնություն բացառված է, ավելին` երբևիցե չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը
«Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,- հայտարարեց նա։
Հնարավոր տարաձայնությունների մասին հարցը ծագել էր, քանի որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հայտարարել էր, որ իր վրա ոչ ոք չի հարձակվել, այնինչ Ալեն Սիմոնյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ
Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։ Ավելի ուշ նա հեռացրել էր գրառումը։
Լրագրողի դիտարկմանը, որ ստացվում է, որ դուք ստել եք, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Չէ, այդպիսի բան չի նշանակում: Ես որևիցե որակում չեմ տալու, իմ քաղաքական գնահատականը նույնն է մնում»:
Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչու ջնջեցիք գրառումը, նա ասաց. «Որովհետև ես չեմ ուզում իմ մոտ լինի բան, որն իրականության հետ խնդիր ունի: Չճշտված բան չի, գնահատականն է, որ կարծում եմ՝ տարբեր է: Ես չեմ ուզում հիմա որևէ ձևով հակադրվեմ կամ մեկնաբանեմ: Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, քաղաքական սադրանքների շարքը կա եւ դրանք կարծում եմ՝ փորձելու են շարունակել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ վարչապետի որդու վրա հարձակման մասին հաղորդում չեն ստացել։