00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենդանաբանական այգին տեղափոխում են, բայց խորհրդում տեղյակ չեն. ինչով հարմար չէ նոր տարածքը

© Photo : LIANNA / Երևանի կենդանաբանական այգի / Yerevan ZooԵրևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգի - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Բաժանորդագրվել
Այգու կառավարման խորհրդի նախագահը կարծում է, որ նոր այգու համար նախատեսվող խոշոր գումարներից տասնապատիկ քիչ ծախսելով կարող է գործող այգին դառնալ ավելի գեղեցիկ և ժամանակակից։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու տեղափոխումն այլ տարածք ժամանակատար, ծախսատար և ոչ նպատակահարմար նախագիծ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց WWF Հայաստանի տնօրեն, այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը։
Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա, որի համար դիտարկում են «Երևան Պարկի» հարակից տարածքը։
Պարզվում է`Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդում տեղյակ չեն, որ այգին տեղափոխելու ծրագիր կա, խորհրդի հետ որևէ քննարկում չի եղել։ Այս նախաձեռնության մասին տեղեկացան մեր հեռախոսազանգից։
«Տարօրինակ է, որ մեզ հետ չեն քննարկել։ Թե ովքեր են խորհուրդ տվել քաղաքապետարանի պաշտոնյաներին, ես չգիտեմ, բայց լավ կլիներ հենց խորհրդում այդ հարցը քննարկվեր` խորհրդի անդամների և մասնագետների հետ։ Որովհետև դա միայն տարածքի հարց չէ, դա նաև կենդանիների ապրելու, խնամքի հետ կապված հարցեր են, որոնք պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել։ Եվ մոտավորապես հաշվել` ինչքան կարժենան այդ ծախսերը»,–ասաց Մանվելյանը։
Նա ևս չժխտեց, որ այգու պայմանները թույլ չեն տալիս կենդանիներին ավելի բաց պահել` վանդակներն են փոքր։ Այդ ուղղությամբ իրենք արդեն վերափոխման մոտեցումներ ունեն և փորձում են այնպիսի պայմաններ ստեղծել, որտեղ կենդանին կգտնվի իր բնական պայմաններին ավելի մոտ վիճակում։
Սակայն ընտրված տարածքն էլ, խորհրդի նախագահի կարծիքով, լավագույն տարբերակը չէ այգու տեղափոխման համար. այնտեղ կա ջրի խնդիր, իսկ այգին պետք է ունենա իր ջրային ավազանները և ջրային ռեսուրսները։ Եվ ամենակարևորը` ընտրված տարածքը հարթավայրային է և կենդանիների համար կարող է անհարմարություններ ստեղծել։
Փոխարենը միջազգային փորձագետները և մասնագետներն են փաստել` գործող այգին ունի կենդանիների բնական կենսապայմաններին մոտ լանդշաֆտ։
«Այստեղ եկած փորձագետները հիացել են, որովհետև կան բոլոր տեսակի լանդշաֆտները` և՛ հարթ տարածքներ, և՛ լանջեր, որոնք այգու կողքերն են։ Դրանք օգտագործվում են սարերում, լեռներում ապրող տեսակներին ցուցադրելու համար, որը շատ հարմար է։ Ուրիշ այգիներում, հարթավայրերում իրենք այդ լանդշաֆտները պետք է արհեստական ձևով ստանան։ Այսինքն` այնքան հող ու քար պետք է բերեն, որ ստանան ինչ–որ բլուր կամ սար, որը բավականին ծախսատար է։ Ինչի՞ գնալ այդ ծախսերին, եթե կա այդ բնական լանդշաֆտը, որից ավելի կատարյալ մարդը չի կարող ստեղծել»,–նշեց այգու խորհրդի նախագահը։
Մանվելյանի գնահատմամբ` եթե համայնքապետարանը գումարներ ունի նման խոշոր ծախսերի համար, կարող է տասնապատիկ ավելի մատչելի արժեքներով գործող այգին դարձնել գեղեցիկ և ժամանակակից։
Լրահոս
0