«Լեզուն կկտրեմ». «Պարոն խեղկատակ». ՔՊ–ականները Ղազարյանի ելույթի ժամանակ լքեցին դահլիճը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՔՊ–ականները հայտնեցին, որ երբ Էդգար Ղազարյանը կավարտի ելույթը, այդ ժամանակ կվերադառնան դահլիճ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ ներկայացվում են ՄԻՊ թեկնածուներին, շարունակում է ընթանալ բավական լարված մթնոլորտում։
«Իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»,–իր ելույթում նման արտահայտություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Артур Ованнисян на заседании Постоянной комиссии НС по защите прав человека и общественным вопросам (4 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Արթուր Հովհաննիսյան
Սա հունից հանեց նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորներին և ավելի սրեց իրավիճակը։Նրանք պահանջեցին, որ Ղազարյանը ներողություն խնդրի։

Հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ո՞վ ես դու, արա՛։ Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ, լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»։

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ դիմելով Ղազարյանին՝ ասաց «պարոն խեղկատակ».«Դուք ուղեղ չունեք, որ ինչ–որ մեկին վիրավորեք։ Ձեզ ձեռ առնելու համար են բերել–ներկայացրել այստեղ»։
ՔՊ-ական պատգամավորները լքեցին դահլիճը` ասելով, որ կվերադառնան, երբ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ Էդգար Ղազարյանն էլ նշեց, որ իրեն հաջողվեց անել այն, ինչ ուզում էր ժողովուրդը` ԱԺ–ից վռնդել իշխանության ներկայացուցիչներին։
© Sputnik / Asatur Yesayants

Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյան - Sputnik Արմենիա
1/3

Էդգար Ղազարյան

© Sputnik / Asatur Yesayants

Ռուստամ Բաքոյան

Ռուստամ Բաքոյան - Sputnik Արմենիա
2/3

Ռուստամ Բաքոյան

© Sputnik / Asatur Yesayants

Գևորգ Պապոյան

Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա
3/3

Գևորգ Պապոյան

1/3

Էդգար Ղազարյան

2/3

Ռուստամ Բաքոյան

3/3

Գևորգ Պապոյան

Լրահոս
0