https://armeniasputnik.am/20230404/maghaqapetarany-erevani-avtvobus--pbyin-nviraberec-150-zhongtong-ev-87-man-avtvobusner-57645917.html
Քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց 150 Zhongtong և 87 MAN ավտոբուսներ
Քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց 150 Zhongtong և 87 MAN ավտոբուսներ
Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի թվով 29 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը։ 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T12:34+0400
2023-04-04T12:34+0400
2023-04-04T12:45+0400
ավտոբուս
երևան
երևանի քաղաքապետարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0b/40764225_0:103:1600:1003_1920x0_80_0_0_e311e934320b9ddcaf4f683c06feadee.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու արտահերթ նիստում` 45 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով։Որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով, որը իրականացնելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի թվով 29 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ միաժամանակ ավելացնելով ուղևորափոխադրումների ծավալը և ստեղծելով նոր աշխատատեղեր: Երևանում մեկ ամսից փորձնական կներդրվի միասնական տոմսային համակարգ. ԱվինյանՄիաժամանակ, հիշյալ ավտոբուսների մասով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել հայտ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։ Ճանապարհային ոստիկանությունում ավտոբուսների համապատասխան հաշվառումն ու գրանցումներն իրականացվելու են կրկին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից։Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը։Իսկ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0b/40764225_173:0:1593:1065_1920x0_80_0_0_257c35db85faf75d6bd34b41a1e37717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան
ավտոբուս, երևան, երևանի քաղաքապետարան
Քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց 150 Zhongtong և 87 MAN ավտոբուսներ
12:34 04.04.2023 (Թարմացված է: 12:45 04.04.2023) Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի թվով 29 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։
Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու արտահերթ նիստում` 45 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով։
Որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով, որը իրականացնելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի թվով 29 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ միաժամանակ ավելացնելով ուղևորափոխադրումների ծավալը և ստեղծելով նոր աշխատատեղեր:
Միաժամանակ, հիշյալ ավտոբուսների մասով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել հայտ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։ Ճանապարհային ոստիկանությունում ավտոբուսների համապատասխան հաշվառումն ու գրանցումներն իրականացվելու են կրկին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից։
Հիշեցնենք` ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը։Իսկ մայիսի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս։