https://armeniasputnik.am/20230404/maki-5-mandatakir-kvoch-e-arel-baqvin-anhapagh-verakangnel-azat-teghasharzhy-lachini-mijancqvov-57642027.html
ՄԱԿ–ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ՄԱԿ–ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շեշտում են, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր... 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T11:43+0400
2023-04-04T11:43+0400
2023-04-04T11:44+0400
լաչինի միջանցք
արցախ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
շրջափակում
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0c/52512367_0:0:1080:608_1920x0_80_0_0_29d60a6f8d916f4ab14f5c8d3c3efa62.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիր հայտարարություն է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը և անվտանգ տեղաշարժը։ Տեղեկությունը հրապարակված է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Ժնևում ՄԱԿ–ի մասնաճյուղում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջում։ՄԱԿ-ի փորձագետները լուրջ մտահոգություն են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև շրջափակումը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների և նրանց իրավունքների խախտման։Հաղորդագրությունն ուղարկել են ՄԱԿ-ի սննդի իրավունքի հատուկ զեկուցողը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հատուկ զեկուցողը, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի յուրաքանչյուր մարդու իրավունքի հատուկ զեկուցողը և տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքների իրականացման անկախ փորձագետը:Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0c/52512367_146:0:957:608_1920x0_80_0_0_72e3387fa044e54c7b894f94b513986a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), շրջափակում, հայաստան, ադրբեջան
լաչինի միջանցք, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), շրջափակում, հայաստան, ադրբեջան
ՄԱԿ–ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
11:43 04.04.2023 (Թարմացված է: 11:44 04.04.2023) ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շեշտում են, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիր հայտարարություն է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը և անվտանգ տեղաշարժը։
Տեղեկությունը հրապարակված է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Ժնևում ՄԱԿ–ի մասնաճյուղում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջում։
«ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով փորձագետները հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ ճանապարհն է, և այն հումանիտար նշանակություն ունի: Միջանցքի շրջափակումը խաթարել է ԼՂ-ում բնակվող շուրջ 120 000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը: Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման պարբերական ընդհատումների պատճառով, ինչը խախտել է նաև բժշկական հաստատությունների գործունեությունը: Կրթական հաստատությունները ևս չեն կարողացել գործել և դադարեցրել են աշխատանքը»,– ասված է հաղորդագրությունում։
ՄԱԿ-ի փորձագետները լուրջ մտահոգություն են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև շրջափակումը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների և նրանց իրավունքների խախտման։
Հաղորդագրությունն ուղարկել են ՄԱԿ-ի սննդի իրավունքի հատուկ զեկուցողը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հատուկ զեկուցողը, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի յուրաքանչյուր մարդու իրավունքի հատուկ զեկուցողը և տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքների իրականացման անկախ փորձագետը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։