Ալեքսանդր Չեֆերինը երրորդ անգամ ընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահ

© Sputnik / Asatur Yesayants / Ալեքսանդր Չեֆերինը Երևանում
Ալեքսանդր Չեֆերինը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Ալեքսանդր Չեֆերինը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին անգամ Ալեքսանդր Չեֆերինն ՈւԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերին:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի-Sputnik. Սլովենիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահի պաշտոնում:
ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել այսօր Լիսաբոնում` կազմակերպության 47-րդ կոնգրեսում։ 55-ամյա Չեֆերինը եղել է միակ թեկնածուն։ Նա կպաշտոնավարի մինչև 2027 թվականը։
Ալեքսանդր Չեֆերինը ՈւԵՖԱ-ի նախագահ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերին։ Նա այս կազմակերպության 7-րդ նախագահն է: Մինչ այդ նա գլխավորում էր Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիան։ 2019 թվականի փետրվարին Հռոմում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնգրեսում Չեֆերինը վերընտրվել է նոր քառամյա ժամկետով։
Լրահոս
0