Բրյանսկի մարզում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. ԱԴԾ

© Sputnik / Георгий Зимарев / Անցնել մեդիապահոցԹեթև շարժիչով ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Թեթև շարժիչով ինքնաթիռ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Թեթև շարժիչով ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներն արձանագրել են, որ թեթև շարժիչով ինքնաթիռը խախտել է ՌԴ պետական սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Բրյանսկի մարզի Կլինցովսկի շրջանում թեթև շարժիչով ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, օդաչուն փորձել է թաքնվել Ուկրաինայի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ի Բրյանսկի մարզի սահմանապահ վարչությունը։
Ըստ հաղորդագրության` վարչության աշխատակիցներն արձանագրել են, որ ուկրաինական ինքնաթիռը խախտել է ՌԴ պետական սահմանը։
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 2 քաղաքացու, որոնք փողի դիմաց ծառայություն են առաջարկել Ուկրաինային
«Ինքնաթիռը չպարզված պատճառներով կործանվել է Բրյանսկի մարզի Բուտովսկ բնակավայրի շրջանում։ Ուկրաինական տարածքում թաքնվելու փորձ արած օդաչուին ձերբակալել է սահմանապահ ջոկատը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ օտարերկրացու նկատմամբ քննություն է անցկացվում, որի արդյունքով դատավարական որոշում կկայացվի։
ՌԴ–ում ուկրաինական գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ–ն մանրամասներ է հայտնում
Լրահոս
0