https://armeniasputnik.am/20230405/dimelu-enq-glkhavvor-datakhazin-artur-hvovhannisjany-petq-e-patzhvi-taguhi-tvovmasjan-57715908.html
Դիմելու ենք գլխավոր դատախազին, Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի. Թագուհի Թովմասյան
Դիմելու ենք գլխավոր դատախազին, Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի. Թագուհի Թովմասյան
Ընդդիմադիրները երեկ հանձնաժողովի նիստում կատարվածի համար երեք սցենար են դիտարկում` դիմել գլխավոր դատախազին, միջազգային գործընկերներին ուղարկել կատարվածի... 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T14:00+0400
2023-04-05T14:00+0400
2023-04-05T14:27+0400
թագուհի թովմասյան
աժ (ազգային ժողով)
հհ միպ
արթուր հովհաննիսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57653085_0:0:1479:833_1920x0_80_0_0_bd102f990c95ce5bc9860e8037c74c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՄԻՊ-ի ընտրությունում ԱԺ հանձնաժողովում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի արարքներին քրեաիրավական բնույթի գնահատական տալու համար որոշում է կայացվել գլխավոր դատախազին գրություն ուղարկել, քանի որ Արթուր Հովհաննիսյանի արարքներում եղել է հանցակազմ։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։Նշենք, որ երեկ Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել է բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։Նրա խոսքով` ՄԻՊ-ի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր:Հաջորդ քայլը Թովմասյանի կողմից լինելու է միջազգային գործընկերներին հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգմանած ուղարկելը։ Նպատակը, նրա խոսքով, ցույց տալն է, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։«Միշտ կարելի է մերժել անցանկալի թեկնածուին, բայց դա անել ավելի քաղաքակիրթ , բարեկիրթ մեթոդների կիրառմամբ։ Բայց մենք գործ ունեինք պարզապես փողոցային վարքագծի դրսևորման հետ, որը չպետք է մնա անպատիժ նաև միջազգային գործընկերների մակարդակում»,–ասաց նա։Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով դիմելուն Թովմասյանը նշում է, որ այս հարցով դեռևս քննարկումներ են, և նպատակահարմարության հարց կա, քանի որ նախ այդ հանձնաժողովի ձևավորումը կապված է ՔՊ–ականների քվեարկությունից, բացի դա էլ, եթե ձևավորվի, վստահ են` որևէ պատիժ չի լինի։Նշենք, որ թեժ քննարկումից հետո ՄԻՊ պաշտպանի պաշտոնում հաստատվեց ՔՊ–ի առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/04/57653085_55:0:1370:986_1920x0_80_0_0_7a93f7f363a03263c843107786b09bd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թագուհի թովմասյան, աժ (ազգային ժողով), հհ միպ, արթուր հովհաննիսյան
թագուհի թովմասյան, աժ (ազգային ժողով), հհ միպ, արթուր հովհաննիսյան
Դիմելու ենք գլխավոր դատախազին, Արթուր Հովհաննիսյանը պետք է պատժվի. Թագուհի Թովմասյան
14:00 05.04.2023 (Թարմացված է: 14:27 05.04.2023) Ընդդիմադիրները երեկ հանձնաժողովի նիստում կատարվածի համար երեք սցենար են դիտարկում` դիմել գլխավոր դատախազին, միջազգային գործընկերներին ուղարկել կատարվածի սղագրությունը և հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՄԻՊ-ի ընտրությունում ԱԺ հանձնաժողովում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի արարքներին քրեաիրավական բնույթի գնահատական տալու համար որոշում է կայացվել գլխավոր դատախազին գրություն ուղարկել, քանի որ Արթուր Հովհաննիսյանի արարքներում եղել է հանցակազմ։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ երեկ Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել է բավականին
լարված մթնոլորտում և ՔՊ–ականների և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ
վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ՄԻՊ-ի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր:
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, նաև սահմանափակեցին խոսքի ազատությունը։ Նա պետք է պատժվի այն սպառնալիքների համար, որ պատգամավորների ներկայությամբ անթաքույց հնչեցնում էր թեկնածուի և իմ հասցեին»,–ասաց պատգամավորը։
Հաջորդ քայլը Թովմասյանի կողմից լինելու է միջազգային գործընկերներին հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգմանած ուղարկելը։ Նպատակը, նրա խոսքով, ցույց տալն է, թե ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն, կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։
«Միշտ կարելի է մերժել անցանկալի թեկնածուին, բայց դա անել ավելի քաղաքակիրթ , բարեկիրթ մեթոդների կիրառմամբ։ Բայց մենք գործ ունեինք պարզապես փողոցային վարքագծի դրսևորման հետ, որը չպետք է մնա անպատիժ նաև միջազգային գործընկերների մակարդակում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով դիմելուն Թովմասյանը նշում է, որ այս հարցով դեռևս քննարկումներ են, և նպատակահարմարության հարց կա, քանի որ նախ այդ հանձնաժողովի ձևավորումը կապված է ՔՊ–ականների քվեարկությունից, բացի դա էլ, եթե ձևավորվի, վստահ են` որևէ պատիժ չի լինի։
Նշենք, որ թեժ քննարկումից հետո ՄԻՊ պաշտպանի պաշտոնում
հաստատվեց ՔՊ–ի առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածությունը։