00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմում հայտնաբերված մեդալը գտավ իր հերոսին, իսկ հայ վետերանի ընտանիքը՝ հարազատներին

© Sputnik / Aram NersesyanԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հանձնում է մեդալը
Դ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հանձնում է մեդալը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Դ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հանձնում է մեդալը
Բաժանորդագրվել
«Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի՝ Ղրիմում ստացած առաջին պարգևն էր:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը, որը նա ստացել էր Ղրիմում և որը տասնյակ տարիներ կորած էր համարվում, այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հանձնվեց նրա թոռանը՝ Խաչիկ Մարտոյանին:
Մեդալն ու «Հայրենիք» որոնողական ասոցիացիայի նամակը վետերանի հարազատներին հանձնեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, որը Երևան է եկել Հայաստանում անցկացվող Ղրիմի օրերի շրջանակում։
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը
Постоянный представитель Республики Крым при президенте РФ Георгий Мурадов держит в руках медаль За боевые заслуги ветерана ВОВ Геворка Абрамяна (5 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը
«Զարմանալի բան է, տարիներ են անցել, բայց մենք կրկին խոսում ենք Գևորգ Աբրահամյանի մասին՝ որպես հերոսի։ Մարդ, որը մեր բազմազգ ժողովրդի հետ ուս ուսի տված երկիրը ազատագրել է ֆաշիզմից, նացիզմից, որին, ցավոք, այսօր էլ ենք ստիպված առերեսվել»,- նշեց Ղրիմի փոխվարչապետը։
Նա նաև կարևորեց Հայաստանի և Ղրիմի ժողովուրդներին միավորող հնագույն կապերը։ Միջնադարում Ղրիմի տարածքում մեծաթիվ հայկական համայնք է եղել, թերակղզին նույնիսկ ծովային Հայաստան են անվանել։ Մինչ օրս այնտեղ հայկական մշակութային հուշարձաններ են պահպանվել, 14-րդ, 17-րդ, 19-րդ դարերի եկեղեցիներ, որոնք միավորում են Ղրիմում ապրող հայերին։ Ուստի Մուրադովն ընդգծեց, որ պետք է խոսել ոչ միայն 20-րդ դարի էջերի, այլ մեր ժողովուրդների դարավոր կապի և միասնության մասին։
© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Պիսարենկոն, Գեորգի Մուրադովը և Սիմոն Եսայանը Հայաստանում Ղրիմի օրերին նվիրված ասուլիսի ժամանակ
Дмитрий Писаренко, Георгий Мурадов и Симон Есаян на пресс-конференции, посвященной Дням Крыма в Армении (5 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Դմիտրի Պիսարենկոն, Գեորգի Մուրադովը և Սիմոն Եսայանը Հայաստանում Ղրիմի օրերին նվիրված ասուլիսի ժամանակ
Սիմֆերոպոլում վետերանի հարազատների որոնումներն իրականացվել են «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի և Ղրիմի որոնողական ջոկատների ասոցիացիայի մասնակցությամբ: Ի դեպ, այս որոնումների շնորհիվ պարզվել է, որ վետերանի թոռան եղբորորդին ապրում է Սիմֆերոպոլում, ու երբ նա իմացել է Երևանում ապրող հարազատների մասին, որոշել է անձամբ զանգել ու տեղեկացնել մեդալի մասին, ինչպես նաև ասել, որ իրենք հարազատներ են։
Հայաստանում Գևորգ Աբրահամյանի հարազատների որոնումները ղեկավարել է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա այսօրվա միջոցառման ժամանակ նշեց, որ վերջին 13 տարիների ընթացքում սա արդեն չորրորդ կամ հինգերորդ դեպքն է, երբ մեդալը գտնում է իր հերոսին: Նրա խոսքով՝ Հայաստանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի 69 վետերաններ, որոնցից 9-ն այս տարի 100 տարեկան կդառնան։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը նաև տեսակապով միացել էր Սիմֆերոպոլի հետ, և «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի գլխավոր խմբագիր Օլգա Լեոնովան հիշեցրեց, որ Ղրիմի ազատագրման հարձակողական գործողությունը տևել է 35 օր՝ 1944 թվականի ապրիլի 8-ից մայիսի 12-ը։ Թերակղզու ազատագրման համար մղած մարտերում աչքի են ընկել բազմաթիվ հայեր։ Իսկ «Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի` Ղրմիում ստացած առաջին պարգևն է եղել։
Լրահոս
0