https://armeniasputnik.am/20230405/hajastanum-rd-razmakajani-ughghatirnery-vochnchacrel-en-hakarakvordi-sharasjuny-57695018.html
Հայաստանում ՌԴ ռազմակայանի ուղղաթիռները ոչնչացրել են «հակառակորդի» շարասյունը
Հայաստանում ՌԴ ռազմակայանի ուղղաթիռները ոչնչացրել են «հակառակորդի» շարասյունը
Ռուսական ռազմական ավիացիան խոցել է պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը, զրահատանկային շարասյունը և հատուկ տեխնիկայի շարասյունը նմանակող թիրախները: 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T09:55+0400
2023-04-05T09:55+0400
2023-04-05T09:55+0400
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
զորավարժություններ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/510/20/5102093_0:84:1600:984_1920x0_80_0_0_56ccb29957568c544ecf752ef3ea4f03.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի օդաչուներն ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ուղղաթիռների անձնակազմերը լեռնային տեղանքում «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու խնդիր են ստացել:ՀՌՕ-ի անձնակազմերը խոցել են պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցին, զրահատանկային շարասյանը և հատուկ տեխնիկայի շարասյանը նմանակող թիրախները:Ուսումնամարտական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ:Թռիչքի առաջադրանքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ անձնակազմերի ներդաշնակությունը մարզելու նպատակով։Վերահսկողական ստուգման պարապմունքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 130 զինծառայողներ, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/510/20/5102093_89:0:1512:1067_1920x0_80_0_0_264279f6e0be223284dfa5a828d2ec4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հարավային ռազմական օկրուգ (հռօ), զորավարժություններ, հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ), զորավարժություններ, հայաստան
Հայաստանում ՌԴ ռազմակայանի ուղղաթիռները ոչնչացրել են «հակառակորդի» շարասյունը
Ռուսական ռազմական ավիացիան խոցել է պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը, զրահատանկային շարասյունը և հատուկ տեխնիկայի շարասյունը նմանակող թիրախները:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի օդաչուներն ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ուղղաթիռների անձնակազմերը լեռնային տեղանքում «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու խնդիր են ստացել:
Ճակատային ավիացիոն նշանառուներից կոորդինատները ստանալուց հետո օդաչուներն ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել, ռազմական տեխնիկա հայտնաբերելիս չկառավարվող հրթիռներ են արձակել և ավիացիոն թնդանոթից կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ հազարից մինչև երեք հազար մետր հեռավորության վրա։
ՀՌՕ-ի անձնակազմերը խոցել են պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցին, զրահատանկային շարասյանը և հատուկ տեխնիկայի շարասյանը նմանակող թիրախները:
Ուսումնամարտական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ:
Թռիչքի առաջադրանքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ անձնակազմերի ներդաշնակությունը մարզելու նպատակով։
Վերահսկողական ստուգման պարապմունքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 130 զինծառայողներ, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ: