Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

CC BY 2.0 / Diariocritico de Venezuela / Israel-air force-graduationԻսրայելի ռազմաօդային ուժերի F-15 չորրորդ սերնդի կործանիչ
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 չորրորդ սերնդի կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 չորրորդ սերնդի կործանիչ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ վիրավորվել էին տասնյակ պաղեստինցիներ։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Իսրայելի զինված ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։
Այս գիշեր իսրայելական բանակը տեղեկացրեց, որ Գազայի հատվածից ինը հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնցից չորսը որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, ևս չորսն ընկել են հարակից բաց տարածքներում։
«Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազային այն բանից հետո, երբ անկլավից հրթիռ է արձակվել Ալ-Աքսայում (մզկիթի) լարվածության ֆոնին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները գրել էին, որ տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելն Ալ-Աքսուում իրականացված գործողությունների արդյունքում ավելի քան 200 պաղեստինցի է ձերբակալել։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանի և Եգիպտոսի իշխանությունները։
Լրահոս
0