https://armeniasputnik.am/20230405/khaghaghapahnern-anum-en-amen-inch-lgh-anvtangutjunn-apahvovelu-hamar-rd-despan-57726764.html
Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան
Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան
Ռուս խաղաղապահները գործում են բարդ պայմաններում, և նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը։ 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T16:37+0400
2023-04-05T16:37+0400
2023-04-05T16:38+0400
սերգեյ կոպիրկին
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
ադրբեջան
ադրբեջանցի
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/05/57725489_0:0:1411:793_1920x0_80_0_0_5ab8f94814420285e1ffd7a342d1e984.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների վերադարձն իրենց տներ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը։Լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, կարող է դատել միայն ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Սակայն դեսպանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է նրանց լիազորությունների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Նրանք աշխատում են նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։Պատասխանելով խաղաղապահների վարկաբեկման փորձերի մասին հարցին՝ դեսպանը հայտարարել է, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։Նշենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/05/57725489_58:0:1311:940_1920x0_80_0_0_ca7e65612d7a127333d6d869599362af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, ադրբեջան, ադրբեջանցի, լաչինի միջանցք
սերգեյ կոպիրկին, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, ադրբեջան, ադրբեջանցի, լաչինի միջանցք
Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան
16:37 05.04.2023 (Թարմացված է: 16:38 05.04.2023) Ռուս խաղաղապահները գործում են բարդ պայմաններում, և նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների վերադարձն իրենց տներ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը։
Լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, կարող է դատել միայն ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Սակայն դեսպանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է նրանց լիազորությունների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Նրանք աշխատում են նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։
«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–հավելել է դիվանագետը։
Պատասխանելով խաղաղապահների վարկաբեկման փորձերի մասին հարցին՝ դեսպանը հայտարարել է, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։
Նշենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց: