https://armeniasputnik.am/20230405/mer-ajakcutjunn-enq-hajtnum-gharabaghjan-tshgnazhami-azdecutjan-gvotum-gtnvvoghnerin-qeri-57745121.html
Մեր աջակցությունն ենք հայտնում ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում գտնվողներին. Քերի
Մեր աջակցությունն ենք հայտնում ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում գտնվողներին. Քերի
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T19:59+0400
2023-04-05T19:59+0400
2023-04-05T19:59+0400
սլովակիա
արցախ
լեռնային ղարաբաղ
վահագն խաչատուրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/05/57744447_0:83:1601:983_1920x0_80_0_0_abd0980357cf24a42ca4c4a1652593e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին կարծում է, որ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը պետք է վերականգնվի։ Քերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ է նման կարծիք հայտնել, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին՝ Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/05/57744447_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe3421a2704ad1f0ef8e784baaa08292.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սլովակիա, արցախ, լեռնային ղարաբաղ, վահագն խաչատուրյան
սլովակիա, արցախ, լեռնային ղարաբաղ, վահագն խաչատուրյան
Մեր աջակցությունն ենք հայտնում ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում գտնվողներին. Քերի
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին կարծում է, որ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը պետք է վերականգնվի։ Քերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ է նման կարծիք հայտնել, տեղեկանում ենք
նախագահի աշխատակազմից։
«Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի և Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է: Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում»,–ասել է նա` հավելելով, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին։
Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին՝ Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։