00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսվարողները կարող են սահմանին ազատվել ԱԱՀ–ից, բայց ապրանքի իրացման պահին այն կգանձվի

© Sputnik / Asatur YesayantsՌաֆայել Գևորգյանը
Ռաֆայել Գևորգյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Ռաֆայել Գևորգյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է` նման փոփոխությունները տնտեսվարողների համար մեծ հնարավորություններ կստեղծեն։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը նախատեսում է որոշ տնտեսվարողների, որոնք ներմուծում են եգիպտացորեն, սոյայի պտուղներ և սոյայի որոշակի մնացորդներ, ազատել ավելացված արժեքի հարկից։
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ–ից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
«Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում օգտագործվում են թռչնամիս արտադրելու համար կերի պատրաստման գործընթացում։ Արտադրական այս շղթայում մեր տնտեսվարողներին ԱԱՀ–ից ազատելը դրական ազդեցություն կունենա և հնարավորություն կտա ավելի մրցունակ գին ստեղծել։ Թռչնամսի մասով մենք ինքնաբավ չենք, բավական ցածր մակարդակի վրա է։ Փոփոխության միջոցով մենք ցանկանում ենք մեր արտադրողներին հնարավորություն տալ, ստեղծել ավելի մրցունակ ինքնարժեք ունենալ»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` թռչնամսի ինքնարժեքի զգալի մասը ձևավորվում է կերից, և ԱԱՀ–ն սահմանին չգանձելու պարագայում հնարավորություն է ստեղծվում ֆինանսական առումով ավելի դրական վիճակում լինել, երբ հերթը հասնում է արտադրության փուլին։ Գևորգյանը շեշտեց, որ ԱԱՀ–ն կգանձվի իրացման փուլում։
ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե ինչպես է տնտեսվարողը դառնում մրցունակ, եթե իրացման փուլում միևնույնն է՝ ԱԱՀ–ն գանձվելու է։
Էլեկտրամոբիլներ ներկրողներն ու վաճառողները ևս 2 տարի ԱԱՀ չեն վճարի
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծեց, որ տրամաբանությունն այսպիսին է` տնտեսվարողը ներմուծում է ապրանքը, դրանք ավելի մեծ արժեշղթայի մաս են կազմում։ Առավելությունը կայանում է նրանում, որ քաղաքացին հումք է ներմուծում և դեռ դրանից վաճառք չունենալով` ֆինանսական որոշակի հարցեր են առաջանում։ Սկզբում մեծ չափի վճար է պետք կատարել, ապա արտադրություն իրականացնել, դրանից հետո էլ իրացնել։ Այս գործողություններից հետո միայն կարող է որոշակի եկամուտ լինել։ Ռաֆայել Գևորգյանի խոսքով` այս փոփոխությունը դրամական հոսքերի կառավարման և ավելի քիչ վարկային միջոցների կարճաժամկետ ներգրավման հարց է լուծում։
Լրահոս
0