00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իսրայելն ուզում է սադրել Իրանին և հրահրել տարածաշրջանային պատերազմ. Պետրոսյան

Իսրայելն ուզում է սադրել Իրանին և հրահրել տարածաշրջանային պատերազմ. Պետրոսյան
Բաժանորդագրվել
Իսրայելն այսօր ներգրավված է տարբեր ուղղություններով Իրանի դիրքերը թուլացնելու գործողություններում։ Sputnik Արմենիայի եթերում ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը և խոսում իսրայելապաղեստինյան վերջին սրացումների, ինչպես նաև Իսրայելի և Իրանի միջև առկա հակասությունների մասին։
Իսրայելն ուզում է սադրել Իրանին և հրահրել տարածաշրջանային պատերազմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Նշենք, որ Իսրայել–Իրան հակամարտության ակտիվացման ֆոնին IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի Սպահան քաղաքում զինամթերքի պահեստը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Իսրայելական ԶԼՄ–ների մակարդակով արդեն իսկ հաստատել է, որ հարձակման հետևում կանգնած է Թել Ավիվը։
«Պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ Իրանն իր հերթին առայժմ խուսափում է Իսրայելի հետ լայնամսշտաբ դիմակայությունից կամ ուղղակի առճակատումից, քանզի հասկանում է, որ Իսրայելն ու հակաիրանական ճամբարի երկրները նպատակադրվել են իրեն արկածախնդրության մեջ ներառել, որպեսզի հարվածներ հասցնեն տարբեր ճակատներից ու նաև Իրանը պայթեցնեն ներսից»,–ասաց Պետրոսյանը։
Արաբագետի կարծիքով`Իսրայելն այսօր ներգրավված է տարբեր ուղղություններով Իրանի դիրքերը թուլացնելու գործողություններում, որոնց հաճախականությունը վերջին տարիներին զգալիորեն մեծացել է։ Դա երևում է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբանանում, Իրաքում և Ադրբեջանում։
Անդրադառնալով պաղեստինաիսրայելական սրացումներին` նա նշեց, որ դրանք տեղի են ունենում ամենամայա հաճախականությամբ` կրոնական տոներին անցկացվող միջոցառումներին։ Իսրայելցի ուժայինների գործողությունների արդյունքում Ալ–Աքսայի մզկիթի տարածքում գրեթե միշտ տեղի են ունենում բախումներ։
«Սակայն այս տարվա սրացումները լայնամասշտաբ են, որովհետև Իսրայելի նոր կառավարությունը վարում է շատ ավելի կոշտ քաղաքականություն պաղեստինցիների նկատմամբ` սահմանափակելով նրանց իրավունքներն ու առավելագույնս ճնշելով հակազդեցության փորձերը»,– ասաց Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին լայնամասշտաբ էսկալացիան տեղի էր ունեցել 2018 թվականին, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց այնտեղ։ Այդուհանդերձ ներկայիս նախադրյալները վկայում են, որ հերթական էսկալացիան կարող է լինել ավելի լայնածավալ` հաշվի առնելով նաև Իրան–Իսրայել շարունակվող անուղղակի հակամարտությունը։
«Պաղեստինյան ճակատում մինչ օրս եղած սրացումների համատեքստում Իսրայելը վստահաբար հաջողել է, որովհետև Գազայի հատվածում և Արևմտյան ափում գտնվող կազմավորումներն իրենց ներուժով որևէ կերպ չեն կարող համեմատվել տարածաշրջանային լուրջ պոտենցիալ ունեցող պետությունների հետ։ Այդուհանդերձ պետք է արժանին մատուցել պաղեստինցիներին, որովհետև նրանք սեփական հնարավորությունների առավելագույն սահմաններում մշտապես հակադարձել են Իսրայելի հակաօրինական գործողություններին, թեև այդ առումով չունեն իրանցիների ներուժը»,– նշեց մեր զրուցակիցը։
Հայտնել էինք, որ տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Գազայի հատվածից էլ հրթիռներ էին արձակվել Իսրայելի ուղղությամբ` մզկիթի լարվածության ֆոնին։ Իսրայելական ինքնաթիռներն իրենց հերթին հարվածներ են հասցրել Գազային։
Լրահոս
0