00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անկանխիկից էլ են փախչում, հարկերից էլ են խուսափում. ինչու են մարդիկ տուն նվիրում անծանոթին

Անկանխիկից էլ են փախչում, հարկերից էլ են խուսափում. Ինչու են մարդիկ տուն նվիրում անծանոթին
Բաժանորդագրվել
«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու են ՀՀ–ում ավելացել անշարժ գույքի նվիրատվությունների գործարքները։
Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները որպես նվիրատվություն գրանցելու երևույթը մի կողմից տարիներով ձևավորված կանխիկ առևտրի սովորության հարց է, մյուս կողմից` եկամուտների լեգիտիմության խնդիր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին` մեկնաբանելով կառավարության վերջին նիստում վարչապետի բարձրաձայնած խնդիրը։
«Հասարակությունը Հայաստանում սովոր էր առքուվաճառք անել ցանկացած ձևով, և ավելի շատ կանխիկ դրամով։ Հիմա սա պետք է արվի անկանխիկ։ Բայց դրա համար գումարը պետք է լինի բանկում, որպեսզի փոխանցեն մեկից մյուսին։ Իսկ որպեսզի գումարը լինի բանկում, պետք է այն ժամանակի ընթացքում այնտեղ կուտակված լինի, որովհետև, եթե դուք միանգամից բանկում որոշակի մեծ գումար դնեք, բանկը պահանջելու է հիմքերը ներկայացնել, թե որտեղից է այն»,– պարզաբանեց մասնագետը։
Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում կանխիկի սահմանափակումները շրջանցելու միտում է նկատվում, երբ առքուվաճառքի գործարքները գրանցվում են որպես նվիրատվություն։ Կառավարության ղեկավարը զգուշացրեց, որ նման անօրինական գործարքները կարող են հանգեցնել ձեռք բերված գույքի օրինականությունը վիճարկելուն։
Արտյոմ Պրիբիլսկին չի բացառում, որ իրավական գործընթացների արդյունքում հնարավոր կլինի տարբերակել իրական նվիրատվությունները կեղծ գործարքներից։
«Եթե, ասենք ծնողն է նվիրում երեխաներին, այստեղ հարց չի ծագում։ Հարցը ծագում է հիմնականում այն գործարքների դեպքում, երբ երկու իրար հետ կապ չունեցող մարդիկ իրար բավական թանկարժեք գույք են նվիրում։ Պարզ է, որ այդ դեպքերում իրար հետ պայմանավորվել են, որ գործարքը որպես նվիրատվություն ձևակերպեն ու գումարը կանխիկ վճարեն»,– ասում է մեր զրուցակիցը։
ՀՀ–ում ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ
Ընդ որում, նրա դիտարկմամբ, բնակարանների դեպքում գործարքի տեսակը փոխելը հարկերից խուսափելու միտում չի ենթադրում։ Նման միտում կարող է լինել միայն հասարակական և արտադրական շենք–շինությունների առքուվաճառքի ժամանակ, որոնք հարկվող գործարքներ են։
«Ամեն դեպքում, առայժմ այս նորմերը գործում են, և մարդիկ կանխիկ–անկանխիկից էլ են փախչում, հարկերից էլ են խուսափում»,– եզրահանգում է մասնագետը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2023թ–ի առաջին 2 ամիսներին նվիրատվությունները կազմել են անշարժ գույքի գործարքների միջինը 36,5 տոկոսը (հունվարին` 37.1, փետրվարին` 36 տոկոս):
2022-ին նվիրատվությունների մասնաբաժինը գործարքների ամբողջ ծավալում եղել է 29.5 տոկոս, 2021` 23.8, 2020` 21.1։
Նվիրատվությունների աճին զուգահեռ առքուվաճառքի գործարքները տարեցտարի նվազել են։ Եթե 2020թ-ին դրանք 76.6% էին, 2023-ի առաջին ամիսներին դրանց ծավալը ընդհանուր գործարքների մեջ գրեթե 60 տոկոս է կազմել։
Հիշեցնենք` 2022թ–ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է 300 000 դրամը գերազանցող գնումներն իրականցնել միայն անկանխիկ եղանակով։ Օրենքը վերաբերում է նաև Երևանում գործող կրթական ու առողջապահական հիմնարկներին։
2024 թվականի հուլիսի 1-ից կրթական և բուժհիմնարկների համար սահմանված կարգավորումը տարածվելու է Հայաստանի ողջ տարածքի վրա։ Նույն ժամանակացույցը գործելու նաև մասնավոր հատվածում աշխատավարձի վճարման, նոտարների, փաստաբանների ծառայությունների դիմաց վճարումներին։
Լրահոս
0